Ոստիկանության ՔՀԳՎ, Արագածոտնի մարզային վարչության եւ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին, ժամը 14.30-ին, Երեւան քաղաքի 1-ին համալսարանական հիվանդանոցում հայտնաբերվել է 30-ամյա Սարգիս Թ.-ն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2018թ. օգոստոսի 29-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 2-րդ մասի 2-րդ կետի եւ 1-ին մասի մեղադրանքներով: