News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Նիդեռլանդների իշխանությունները Ուտրեխտ նահանգում ահաբեկչության սպառնալիքը բարձրացրել են մինչեւ բարձրագույն մակարդակ: Այս մասին երկուշաբթի իր Twitter-յան էջում հայտնել է հաբեկչության դեմ եւ անվտանգության պայքարի  ազգային համակարգող Պիտեր-Յապ Ալբերսբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ հրաձգության հետեւանքով տրամվայում զոհվել է մեկ մարդ, եւս մի քանիսը վիրավորվել են: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:

«Ուտրեխտի համար սպառնալիքի մակարդակը 18 ժամ բարձրացված է մինչեւ 5-րդ,- նշել են գերատեսչությունից: - Հարձակվողներին դեռեւս որոնում են: Բացառված չեն ահաբեկչական դրդապատճառները»:

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն իր առաջին արձագանքում միջադեպը որակել էր մտահոգություն հարուցող եւ ընդհատել էր կոալիցիոն կառավարության հանդիպումը: Որպես նախազգուշական միջոցառումներ փակվել են Ուտրեխտի բոլոր մզկիթները, իշխանությունները նաեւ դպրոցներին կոչ են արել թույլ չտալ երեխաներին փողոց դուրս գալ: Դրանից բացի, կառավարական շենքերը հատուկ պահպանության տակ են վերցվել:

Ենթադրյալ չարագործը հանցագործության վայրից փախուստի է դիմել: Նիդեռլանդների հեռուստառադիոհեռարձակման կորպորացիայի տեղեկություններով՝ շենքը, որտեղ կարող էր թաքնվել չարագործը, ներկայումս ոստիկանները շրջափակել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ