Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ (բուք է), Շիրակի մարզի Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջանների, Արագածոտնի մարզի Թթուջուր, Եղիպատրուշ, Չքնաղ, Քուչակ, Ձորագլուխ, Վարդենիս գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները:
Արագած-Թալին ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։