News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանը մտադիր է ակտիվորեն զարգացնել ռազմաարդյունաբերական համալիրի նոր տեխնոլոգիաները: Մարտի 19-ին մամուլի ասուլիսին այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ խոսելով ռազմական ներուժի մասին՝ հարկավոր է նկատի ունենալ  ոչ միայն սեփական ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը, այլեւ սպառազինության ձեռքբերումները:«Այդ ուղղությամբ մենք քայլեր ենք անում: Դրանք սկսվել են դեռ 2018-ի մայիսին: Եվ այժմ շարունակվում են  ռազմաարդյունաբերական համալիրի ոլորտի կառուցվածքային եւ բովանդակային փոփոխությունները: Վստահ եմ, որ այստեղ էական ձեռքբերումներ են լինելու», - ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ այժմ կան արտադրանքներ եւ երկրի իշխանությունները հույս ունեն, որ ապագայում դրանք սերիական արտադրության ռելսերի վրա կդրվեն:

«Մենք նախագծեր ունենք, որոնք քննարկման եզրափակիչ, քննարկման եւ գաղափարների փուլում են: Կարծում եմ, որ Հայաստանը պետք է իսկապես տեխնոլոգիապես զարգացած երկիր լինի ու մենք այդ ճանապարհով ենք գնում», - վստահեցրեց նա:

Վարչապետը հիշեցրեց, որ պետք է նախապես մտածել ոչ թե այն մասին՝ունենք արդյոք մենք տանկ, այլ տանկ ունենալով,  ինչ խնդիրներ ենք մենք պատրաստվում լուծել:

Որպես օրինակ վարչապետը նշեց փոտի զարգացումը՝ աղավնափոստից մինչեւ էլեկտրոնային փոստ: Եթե մարդկությունը շարունակեր մտածել թղթի եւ ծրարների մասին, չէր լինի այն, ինչ հիմա կա, պարզաբանեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ