News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելառուսը հույս ունի, որ 2020 թվականից կբարձրանա նրա բյուջե մուտքագրվող ԵՏՄ մաքսատուրքերի բաշխումից ստացված գումարը, ասել է հանրապետության փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն «Զվեզդա» թերթին տված հարցազրույցում։

Անցած տարի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, որ Մինսկն այլեւս չի աջակցի ԵՏՄ-ում ներկրման մաքսատուրքերի գումարների բաշխման գործող մեթոդիկայի երկարաձգմանը, քանի որ այն շահավետ չէ բելառուսական կողմի համար։ Ինչպես ավելի ուշ ճշտել է հանրապետության ֆիննախարարի առաջին տեղակալ Յուրի Սելիվերստովը, Մինսկն առաջարկում է վերանայել ներկրման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվները միության երկրների բյուջեների միջեւ ամեն երեք տարին մեկ՝ «հաշվի առնելով տարբեր գործոններ, այդ թվում եւ ներմուծման ծավալը»։

«Բաշխման նորմատիվների վերահաշվարկման աշխատանքը շարունակվում է եւ, կարծում եմ,  կավարտվի 2019 թվականին՝ 2020-ից մեզ համար ներկրման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվներով, որոնք կհամապատասխանեն երկրի տնտեսական շահերին»,- ասել է Պետրիշենկոն՝ պարզաբանելով, որ երկրին կգոհացնի բյուջեների միջեւ տուրքերի բաշխման սխեման, բայց «չի գոհացնում մեր բյուջե այլ անդամ պետություններից ներկրվող մաքսատուրքերից բյուջե փոխանցվող գումարը, որը, իր հերթին, կախված է Բելառուսի համար սահմանվող բաշխման նորմատիվի չափից»։

Նա հիշեցրել է, որ ներկրման մաքսատուրքերի բաշխումը Մաքսային միության, իսկ հետո Եվրասիական տնտեսական միության բյուջեների միջեւ տեղի է ունենում 2010 թվականից։ Իսկ միության գործունեության սկզբից (2015 թվական) հաշվարկների սալդոն Բելառուսի համար բացասական է դարձել, ինչը քանիցս հասցվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գիտությանը՝ առաջարկելով բաշխման գործող նոմատիվների վերահաշվարկ կատարել, ասել է Պետրիշենկոն։

«Ռուսաստանի համար նույնպես հաշվարկների բացասական սալդո է ձեւավորվում, իսկ Հայաստանը, Ղազախստանը եւ Ղրղզստանը դրական սալդո ունեն եւ փաստորեն հավելյալ եկամուտներ են ստանում ի հաշիվ ներկրման մաքսատուրքերի, որոնց մի մասը պետք է փոխանցվի Բելառուսի բյուջե»,- նշել է փոխվարչապետը։ Նա հավելել է, որ բաշխման նորմատիվների վերանայման անհրաժեշտության վրա ազդել են նաեւ մի շարք այլ գործոններ։

«Նախնական հաշվարկների բոլոր տարբերակներով Բելառուսի համար բաշխման նորմատիվները բարձրանում են 0,65-1,36 տոկոսային կետով եւ նվազում Հայաստանի, Ղրղզստանի համար, իսկ առանձին տարբերակներով նվազում են նաեւ Ղազախստանի ու Ռուսաստանի համար, ինչի առիթով մեր գործընկերները պնդում են ամրագրել գործող նորմատիվները մշտական հիմքով, բայց նման առաջարկը, բնականաբար, Բելառուսը չի պաշտպանում»,- ասել է Պետրիշենկոն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ