News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին կարող են նշանակել՝ շրջանցելով պաշտոնական Երեւանի կարծիքը:

«Ինչպե՞ս կարող է նման բան լինել: Դա կնշանակի, որ ՀԱՊԿ-ն ընդհանրապես չկա»,- մարտի 19-ին ասուլիսի ժամանակ ասաց նա:

 Նրա խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումը կառուցողական է:

«Մենք կարծում ենք, որ այդտեղ ժամկետը մերն է, բայց մեր գործընկերները համաձայն չեն, ասում են, հարցը կարգավորված չէ, քննարկման անհրաժեշտություն կա: Մենք ասում ենք՝ եկեք ուրեմն մինչեւ նշանակումը կանոնադրությունում փոփոխություններ մտցնենք: Եթե ինչ-որ պատճառներով մարդը վաղաժամ հեռանում է գլխավոր քարտուղարի պաշտոնից, հարցը պետք է կարգավորվի»,- ընդգծեց Փաշինյանը:

«Ապոկալիպտիկ գնահատականներ էին հնչում: Չէ, որ ոչինչ տեղի չի ունեցել: Մենք ասում էինք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են   եւ ապացուցեինք դա: Իսկ Հայաստանի շահերը լիովին պաշտպանում ենք», - վստահեցրեց վարչապետը:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ շրջանակում բոլոր խորհդակցությունները օգտակար էին եւ անգամ կազմակերպության գոյության ամբողջ ընթացքում այդպիսիք չեն եղել: Ընդհանուր առմամբ Փաշինյանը դրական գնահատեց ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում մթնոլորտը:

 «Ցավոք, աշխատանքների մեծ մասն անցկացվում  է դռնփակ եւ հասարակություը չի կարող  գնահատել: Խորը, շահագրգիռ  եւ երբեմն բուռն քննարկումներ են լինում», -նկատեց Փաշինյանը:

Պարզաբանող հարցին՝ հայտնի են արդյոք նոր գլխավոր քարտուղարի նշանակման ժամկետները, վարչապետը նկատեց՝ քննարկումներ են ընթանում:

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը պաշտոնից հեռացավ քրեական հետապնդման պատճառով: Խաչատուրովը մեղադրվում է մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ գործի շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ