News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հեղափոխությունից հետո տուգանքների պրակտիկան էական նվազում է ունեցել, եւ առաջիկայում Ազգային ժողով կներկայացվի ընդհանրապես տուգանքների ամբողջ համակարգը փոխելու մասին օրենքի նախագիծը: Այդ մասին այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ արագաչափերի տուգանքների մեծ համաներում է իրականացվել. «13 մլրդ դրամ ներել ենք: Ամեն ինչի համար տուգանելու պրակտիկան իջել է»:

Հիշեցմանը, որ վարչապետի ծրագրային կետերից է լինելու արագաչափերի վերացումը, մինչդեռ դրանք մնացել են, Փաշինյանն ասաց, որ մայիսին կառավարության նիստում այդ հարցի քննարկման ժամանակ ինքն առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի գործունեությունը, մինչդեռ դա բուռն քննարկումների առիթ դարձավ: «Հանրության շրջանում շատ բուռն ալիք բարձրացավ, մասնագետները պնդեցին, որ դա զոհերի թիվը կավելացնի եւ պետք չէ որեւէ դեպքում դա անել: Սա այն դեպքերից էր, երբ որ մենք հարկ համարեցինք լսել քննադատությունը, եւ այլընտրանքային ճանապարհներով փորձել գնալ», -ասաց Փաշինյանը, նշելով, որ հասարակությունում շատ են արագաչափերի կիրառման կողմնակիցները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ