News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն խոստացել է, որ Իտալիան կդարձնի չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» հավակնոտ նախաձեռնության «G7»-ի առաջին երկիրը՝ չնայած  ԱՄՆ առարկություններին եւ կառավարող կոալիցիայի կասկածներին, տեղեկացնում է AP-ը։

Կոնտեն պնդում է, որ Իտալիայի կողմից Չինաստանի հետ ենթակառուցվածքների ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը Չինաստանի վարչապետի այցելության ժամանակ հարցականի տակ չի դնի երկրի դիրքորոշումը ռազմավարական տրանսատլանտյան դաշինքի շրջանակում։ Նա նշել է, որ հուշագիրը իրավաբանական ուժ չունի եւ իտալացի արտահանողներին չինական շահութաբեր շուկայի հասանելիություն է ապահովում։

Իտալիայի կողմից վերոնշյալ փաստաթղթի ստորագրումը կհամարվի մեծ իրադարձություն՝ օրինականացնելով այն նախագիծը, որը նախատեսում է Չինաստանը Եվրոպայի հետ կապող ցամաքային եւ ծովային երթուղիներ։ Սպիտակ տան ներկայացուցիչն Իտալիային նախազգուշացրել է այս երթուղու հետ կապված՝ նախագիծն անվանելով «չինական սնապարծության նախագիծ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ