News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 12
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօր՝ մարտի 20-ին կայացած հերթական նիստին դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում կայացրեց հանրային պաշտպան Սեդրակ Մկրտչյանին ներգրավվել որպես ամբաստանյալներ Պավել Մանուկյանի եւ Արմեն Բիլյանի պաշտպան, չնայած վերջիններս դրան կտրուկ դեմ արտահայտվեցին։ 

Արմեն Բիլյանը դժգոհեց, որ հանրային պաշտպաններն իր հետ ընդհանրապես չեն աշխատում, ուստի ինքը դեմ է նոր հանրային պաշտպան ներգրավվելուն.

«Ես բացարձակապես չեմ կարողանում հանրային պաշտպանի հետ աշխատել. Ինձ մոտ պաշտպանները չեն գալիս, իմ կարծիքը չեն հարցնում։ Ուղղակի գալիս, ներկա են ստանում, գնում են։ Ես հանրային պաշտպան չեմ ուզում, որովհետեւ այդ մարդկանց հետ իմ գործի հետ կապված բացարձակապես չեմ աշխատել։ Ես մեկ անգամ ինձ մոտ եկե՞լ է: Ես պիտի աշխատեմ նրանց հետ, իմ պաշտպանությունը կազմակերպենք, կեղծիքը բացահայտենք։ Ես չեմ ուզում՝ նրանք գան այստեղ շաբաթը մեկ, ասեն` այո կամ ոչ: Դեմ եմ ու հրաժարվում եմ երկու պաշտպաններից, եթե կուղարկեն պաշտպան, որն ինձ հետ նորմալ կաշխատի, թող ուղարկեն»։

Պաշտպան Զարուհի Փոստանջյանը առաջարկեց, որ Պավլիկ Մանուկյանին, որը սանկցիայի պատճառով ներկա չէր նիստին, թույլատրվի գալ  դատական նիստերի դահլիճ, որ վերջինս իր կարծիքը հայտնի եւս մեկ հանրային պաշտպան ներգրավելու հարցի շուրջ։ Պավլիկ Մանուկյանը եւս դեմ արտահայտվեոց նոր հանրային պաշտպանի ներգրավվմանը. «Ես պաշտպան ունեմ, հանրային պաշտպանի կարիք չեմ զգում»։

Դատավոր Մակյանը նշեց, որ դատարանը արդարացված է համարում հանրային պաշտպանների ներգրավումը, քանի որ «վճարովի պաշտպաններից միայն Զարուհի Փոստանջյանն է ներկայանում  դատական նիստերին»։

Արմեն Բիլյանն ու Պավլիկ Մանուկյանը դժգոհեցին, որ իրենց կարծիքը հաշվի չեն առնում։ Պավլիկ Մանուկյանին դուրս հրավիրեցին նիստերի դահլիճից, իսկ Արմեն Բիլյանին երկրորդ նկատողություն տրվեց՝ դատավորի հետ վիճաբանության եւ անհարգալից վերաբերմունքի համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեդրակ Նազարյանն ասաց՝ Պավլիկին թուրքերը չխփեցին, դուք խփեցիք. Գագիկ Եղիազարյանի ցուցմունքը
Այդ պահին տղաներից շատ մարդ չկար, առաջինը ես ու Արամ Հակոբյանը պատրաստակամություն հայտնեցինք գնալու ու բերելու սայլակները…
Օսիպյանին ասել եմ՝ նրանք ձեզ չեն խնայի, ձեզ կսպանեն, որ դա էլ մեզ վրա գցեն. Գագիկ Եղիազարյանի ցուցմունքը դատարանում
Ուզում էին հասկանալ՝ արդյոք մենք կնահանջե՞նք այդ զրահատեխնիկան տեսնելով…
Երբ Գագիկ Մկրտչյանի նկարները դիահերձարանից բերեցին, ես սարսափեցի, այդ տղուն հոշոտել էին. «Սասնա ծռերի» գործով վկա
Հետո Գագիկ Մկրտչյանը աչքիս չէր երեւում, հարցրի տղաներին, ասացին, որ իրենք իր ոտքով իրեն ճանապարհել են…
Բիլյանը ոստիկանի վիրավորման հետ կապ չունի, ձեռքին զենք չի եղել. «Սասնա ծռերի» գործով նիստին հրավիրվել են գործով վկաները
Գեւորգ Մելիքյանը նշեց, որ ինքը Արմեն Բիլյանին փոխհրաձգության պահին չի տեսել…
Արմեն Բիլյանը 5 ժամով հեռացվեց նիստերի դահլիճից, սակայն մի քանի րոպե անց դատարանը թույլատրեց նրան վերադառնալ դահլիճ
Արմեն Բիլյանը նախ 5 ժամով հեռացվեց նիստերի դահլիճից, այնուհետեւ պաշտպանների միջնորդությամբ դատարանը թույլատրեց նրան վերադառնալ նիստերի դահլիճ…
Պավլիկ Մանուկյանը դիմակ չկրելու համար բերման ենթարկվեց. նիստը հետաձգվեց
Նա չի կատարել ոստիկանների պահանջը եւ բերման է ենթարկվել Ոստիկանության բաժին…