News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին անգամ օդանավ չի բարձրանա, երբ փորձի ժամանել Ուկրաինա: Այս մասին Դմիտրի Գորդոնի հետ հարցազրույցում ասել է երկրի ՆԳ նախարար Արսեն Ավակովը:

«Ապրիլմեկյան 300-դոլարանոց փիար է: Նա որոշել է, որ այդ կերպ կվճարի իր ժամանակը ձեր ալիքում: Սաակաշվիլին անգամ օդանավ չի բարձրանա, նրան թույլ չեն տա: Որովհետեւ արգելված է Ուկրաինա տարածք նրա մուտքը: Դատական արգելք է սահմանված»,- հայտարարել է Ավակովը, ում խոսքը մեջբերել է Inforesist-ը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայից վտարված Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինա գնալու տոմս է գնել, քանի որ համոզված է, որ Պյոտր Պորոշենկոն ընտրություններում կպարտվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ