News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն «Հիզբալլահն» անվանել է «կայունության սպառնալիք» Մերձավոր Արեւելքում, տեղեկացնում է Reuters-ը։

Նշենք, որ Պոմպեոն շրջագայում է մերձավորարեւելյան երկրներում՝ Իրանի դեմ ճակատն ուժեղացնելու համար։ Նախօրեին նա այցելել էր Քուվեյթ, որից հետո՝ Իսրայել։

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ Երուսաղեմում հանդիպումից հետո Պոմպեոն ասել է, որ «Հիզբալլահը», պաղեստինյան «Համասը» եւ եմենյան հուսիթները «կազմակերպություններ են, որոնք սպառնալիք են ներկայացնում կայունությանը Մերձավոր Արեւելքում եւ Իսրայելում»։ «Նրանք լի են վճռականությամբ՝ ջնջելու այս երկիրը (Իսրայելը) Երկրի երեսից, եւ մենք բարոյական ու քաղաքական պարտավորություններ ունենք թույլ չտալու դա։ Դուք պետք է իմանաք, որ Միացյալ Նահանգները պատրաստ է դրան»,- ասել է Պոմպեոն։

Ռիվլինն ասել է Պոմպեոյին, որ Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրին «չի կարող ոչ ոքի ասել, որ Լիբանանն առանձնացած է «Հիզբալլահից»՝ նկատի ունենալով շարժման ազդեցությունը Լիբանանում։ «Եթե Լիբանանը ինչ-որ քայլեր ձեռնարկի Իսրայելի դեմ,  մենք Լիբանանը պատասխանատու (կողմ) կհամարենք»,- ասել է Ռիվլինը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը «Հիզբալլահը» համարում է ահաբեկչական կազմակերպություն։ Իսրայել այցից հետո Պոմպեոն կմեկնի Բեյրութ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ