News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իմ զոհաբերությունն ավելի փոքր է, քան մյուսներինը: Այսպես է մեկնաբանել է ցմահ ազատազրկման դատապարտված Սերբիայի Հանրապետության նախագահ Ռադովան Կարաջիչն իր դատավճիռը, հաղորդում է «Գլաս Սռպսկե»-ն՝ վկայակոչելով նրա փաստաբան Մարկո Սլադոեւիչին:

 Կարաջիչի խոսքով՝ նա եւ սերբ ժողովուրդն «արդեն հաղթել են»:

«Իմ զոհաբերությունն ավելի փոքր է, քան մյուսներինը: Հազարավոր երիտասարդներ իրենց կյանքերով կառուցել են Սերբիայի Հանրապետությունը», — Կարաջիչի խոսքը մեջբերել է նրա փաստաբանը, գրում է ՌԲԿ-ն:

Նախօրերին Քրեական տրիբունալների Միջազգային մնացորդային մեխանիզմի բողոքարկիչ պալատը Կարաջիչի դատավճիռը 40 տարուց խստացրել էր մինչեւ ցմահ ազատազրկում:

Կարաջիչը Սերբիայի Հանրապետության նախագահ է եղել 1992–1996 թվականներին, Բոսնիայի եւ Հերցոգովինայի տարածքում քաղաքացիական պատերազմի ժամանակ նա բոսնիաբնակ սերբերի քաղաքական առաջնորդն էր: 1996-ին նրա կալանքի համար միջազգային կարգադրագիր էր տրվել, որից հետո նա բարեհաջող թաքնվում էր իրավապահներից մինչեւ 2008 թվականը: 2009–2016 թվականներին նրա դեմ դատական գործընթաց էր ընթանում, որի արդյունքներով նրան Բոսնիայում եւ Հերցեգովինայում մարդկության դեմ կատարված հանցագործությունների, Սրեբրենիցայում 8 հազար բոսնիաբնակ մուսուլմանների ցեղասպանության եւ այլ ռազմական հանցագործությունների համար դատապարտել էին 40 տարվա ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ