News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի տարբեր հյուրանոցների ավելի քան 1500 ապրողներ զոհ են դարձել չարագործներին, որոնք նկարահանել են նրանց թաքնված տեսախցիկներով եւ իրական ժամանակում հեռարձակել են համացանցում՝ հայտնում է BBC-ն։

Ոստիկանության հաղորդագրությամբ, այս հակաիրավական գործողությունները կատարվել են երկրի տասը տարբեր քաղաքների 30 հյուրանոցներում։ Տեսախցիկները թաքցրել են հեռուսացույցի խաղահամակարգերի, վարդակների եւ այլ էլեկտրասարքերի մեջ։ Հեռարձակումը կատարվել է ավելի քան 4000 հետեւորդ ունեցող կայքում։ Ձերբակալվել է 4 մարդ։

Նման թաքնված նկարահանումները Հարավային Կորեայում առաջին անգամ չեն հայտնաբերվում։ 2017թ․ ոստիկանությունը անօրինական նկարահանումների մասին 6400 հաղորդագրություն էր ստացել։ Անցյալ տարի հարավկորեացի տասնյակ հազարավոր կանայք դուրս էին եկել ցույցի՝ պահանջելով դադարեցնել նման գործողությունները։ Նրանց պաստառների վրա գրված էր․ «Իմ կյանքը ձեր պոռնոն չէ»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ