News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մարտի 21-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Խրոնինգեն քաղաք, որտեղ հանդիպում ունեցավ քաղաքապետ Պետեր դեն Ուդստենի (Peter den Oudsten) հետ։ Վերջինիս դեսպանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները եւ այդ գործընթացում միջազգային գործընկերի աջակցության կարեւորությունը։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները, քաղաքային տնտեսության կառավարման հոլանդական օրինակելի փորձի Հայաստանում ներդրման հնարավորությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կրթական ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Դեսպան Բալայանը հյուրընկալվեց նաեւ Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկում՝ Խրոնինգենի համալսարանում, որտեղ շրջայցից հետո հանդիպեց համալսարանական գրադարանի տնօրեն Մարյոլեյն Նիեբուրի (Marjolein Nieboer) հետ։ ՀՀ դեսպանը Խրոնինգենի համալսարանի գրադարանին հանձնեց Հայաստանի, համահայկական կարեւորության խնդիրների եւ հոլանդահության վերաբերյալ շուրջ հինգ տասնյակ գրքեր՝ անգլերեն եւ հոլանդերեն լեզուներով։

Այնուհետեւ Տիգրան Բալայանը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության մասին դասախոսությամբ հանդես եկավ համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի մոտ չորս տասնյակ ուսանողների առջեւ։

Իր խոսքում եւ ուսանողների հարցերին իր պատասխաններում դեսպան Բալայանն անդրադարձավ Հայաստանի իշխանությունների նախաձեռնած փոփոխություններին եւ ակնկալվող արդյունքներին, արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հարեւան երկրների հետ հարաբերություններին եւ միջազգային հարաբերություններում դրական օրակարգ ձեւավորելուն՝ ուղղված Հայաստանի նախաձեռնություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ