News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ապօրինի գաղտնալսման գործով քննությունը շարունակվում է: Մարտի 22-ին Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում՝ բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռք բերված արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ, այս մասին ասաց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վանեցյանը հիշեցրեց, որ այս գործով քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել, եւ նա նույնպես ներգրավված է դրանում: «Բայց ես չեմ կարող ձեզ քննության ընթացքի մասին որեւէ բան հայտնել», - ասաց նա` նշելով, որ գաղտնի տեղեկատվության չհրապարակման մասին փաստաթուղթ է ստորագրել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը:

8 րոպեանոց զրույցի ընթացքում Վանեցյանը եւ Խաչատրյանը քննարկել էին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ