News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (ВМО) նախաձեռնությամբ ՄԱԿ հովանու ներքո ամեն տարի մարտի 23-ին նշվում է Օդերեւութաբանական համաշխարհային օրը (World Meteorological Day): Օրը նշվում է 191 երկրում եւ ВМО տարածքում: 1950 թվականի մարտի 23-ին ուժի մեջ է մտել Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (ВМО, World Meteorological Organization) Կոնվենցիան, որում հռչակվել է Կազմակերպության ստեղծումը: Տոնի կարգախոսն է դարձել՝ «Եղանակը, կլիման եւ ջուրը տեղեկատվական դարաշրջանում»:  Բուն տոնը նշվում է 1961 թվականից:

Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը զբաղվում է եղանակի, կլիմայի եւ ջրի խնդիրներով, իսկ երկրները, որոնք անդամագրվել են Կազմակերպությանը, արդեն երկար տարիներ հաջողությամբ համագործակցում են՝ փոխանակելով մթնոլորտի, ցամաքի, ծովերի, օվկիանոսների, գետերի վիճակի մասին օպերատիվ տվյալները, որոնց հիման վրա էլ կազմվում են եղանակի տեսությունները եւ վտանգավոր հիդրոօդերեւութաբանական երեւույթների մասին նախազգուշացումները:

ВМО-ի առավել խոշոր ձեռքբերումների թվում է կլիմայի հետազոտման համաշխարհային ծրագրերի եւ Եղանակի համաշխարհային ծառայության ստեղծումը, փոխանցում է Calend-ը: 

ВМО-ի գործունեության հիմնական ուղղությունն է երկրներին օդերեւութաբանական եւ հիդրոլոգիական ծառայությունների մատուցման հարցում աջակցությունը: Օդրեւութաբանական համաշխարհային օրն անցկացվում է կլիմայի փոփոխությունների հնարավոր հետեւանքների մասին լայն հանրության տեղեկացվածության բարձրացման նպատակով: Չէ՞ որ այսօր կլիմայի արագ փոփոխությունը ամենալուրջ էկոլոգիական խնդիրներից մեկն է, որին մարդկությունը բախվում է: Դա արտահայտվում է ոչ միայն եղանակի պայմանների փոփոխություններով, ջերմաստիճանի բարձրացմամբ/նվազմամբ, այլեւ կարող է բերել այնպիսի կործանարար աղետների, ինչպես ջրհեղեղները, երաշտները, ցունամիները եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի...
Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ...
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Ամենաշատ