News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բարոյական սխալների համար պատժվելու հասկացությունը, որը հիմք է հանդիսացել բարոյականացնող աստվածությունների առաջացման համար, ձեւավորվել է հին մարդկանց առաջին խոշոր համայնքների կառուցվածքի բարդացման հետեւանքով։ Այսպիսի եզրահանգման են եկել, ըստ Nature թերթի, Օքսֆորդի համալսարանի գիտնականները։

Պատժող աստվածությունների առաջացման պատճառները հասկանալու համար գիտնականները կատարել են զանգվածային ուսումնասիրություն, որի շրջանակներում դիտարկել են ավելի քան չորս հարյուր կրոններ՝ աշխարհի երեսուն տարածաշրջաններից։ Խոսքը այն կրոնների մասին է, որոնք հայտնվել եւ անհետացել են վերջին տասը հազար տարիների ընթացքում։

«Պարզվել է, որ բարոյականացնող աստվածություննեը հայտնվել են արդեն այն բանից հետո, երբ մարդիկ սկսել են առաջին մեծ քաղաքներում կազմավորել բարդ սոցիալական կառույցներ։ Մեր տվյալներով, առաջին պատժող աստվածուհին, որը պատժել է բարոյական սխալների համար, Հին Եգիպտոսում հայտնվել է 4800 տարի առաջ։ Այդ ժամանակ եգիպտացիներն արդեն կազմավորել էին բավական բարդ հասարակություն»,- նշում են հետազոտողները՝ հայտնում է Planet-today-ը։

Նշենք, որ հնագետները Եմենում պեղումների ժամանակ հայտնաբերել են 2000-ամյա բրոնզե ցուցանակ, որի վրա փորագրված է տեքստ, որտեղ հիշատակվում է նախկինում անհայտ Ատար Խարմանա աստվածությունը։

Նշվում է, որ տեքստը գրված է սեբեյական լեզվով, որը ժամանակակից Եմենի տարածքում օգտագործվում էր մ․թ․ա․ առաջին հազարամյակից սկսած մինչեւ մ․թ․ VI դարի երկրորդ կեսը։ Գիտնականների խոսքերով, ցուցանակն ի սկզբանե պատկանել է Եմենի մայրաքաղաք Սանայից ոչ հեռու գտնվող Ատար Խարմանա տաճարին։ Այժմ այն ամերիկյան Կոլորադո նահանգում աճուրդային տան տրամադրության տակ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ