News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Որպեսզի սենյակում գտնվելը հարմարավետ լինի, շատ կարեւոր է պահպանել երկու պայման՝ ջերմաստիճանը եւ խոնավությունը։ Յուրաքանչյուր մարդու համար այդ ցուցանիշներն անհատական են։ Բոլոր պայմանների համար կարեւորը ջեռուցման մարտկոցի ցուցանիշն է։ Այն ջեռուցման սեզոնին պետք է 18 աստիճանից ցածր չլինի՝ հայտնում է Planet-today-ը։

Հետազոտության ժամանակ Հյուսիսային Կարոլինա նահանգի համալսարանի գիտնականները եզրակացրել են, որ բնակարանում ամենաբարենպաստ ջերմաստիճանը +25-ն է՝ ըստ Ցելսիուսի։

Այս պնդումներն արվել են այն բանի հիման վրա, որ մարդը ենթագիտակցաբար փորձում է ապրել Աֆրիկայի այն տարածաշրջանի ջերմաստճանում, որտեղ նա դիմացել է աստիճանական զարգացման գործընթացին։ Այդ ջերմաստիճանը հենց +25-ն է։

Հարցումների ժամանակ պարզվել է, որ ամերիկացիների բնակարաններում կամ բնակելի տներում ջերմաստիճանը համապատասխանում է Եթովպիայի, Նամիբիայի եւ Անգոլայի ցուցանիշներին։

Այս նմանությունը գիտնականները բացատրում են նրանով, որ մարդկային ուղեղը հիշում է տաք կլիմայով շրջաններում ապրելու ժամանակաշրջանի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ