News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է ինտելեկտուալ ոստիկանություն ունենալ եւ դա մեր ամենաբարդ խնդիրն է: Մարտի 22-ին Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում՝ բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռք բերված արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ, այս մասին ասաց ՀՀ Ոստիկանապետի առաջին տեղակալ Արման Սահակյանը:

Նա պարզաբանեց, որ  խնդիրը կարելի է լուծված համարել միայն այն դեպքում, երբ ոստիկանության աշխատակիցը կատարելապես կտիրապետի ինչպես իր իրավունքներին, այնպես էլ լիազորություններին, պարտականություններին՝ գործելով բացառապես օրենքի շրջանակում:

Սահակյանը նշեց, որ իրենց իրավունքների եւ պարտականությունների անտեղյակության պատճառով ոստիկանները հաճախ չեն կարողանում պատշաճ կերպով օգտագործել իրենց իրենց մոտ առկա գործիքակազմը, որը գրանցվել  եւ տրամադրվել է օրենքի շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ