News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Պետական եկամուտների կոմիտեում պարգեւավճարների թեմային։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը` խոսելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ երեկ տեղի ունեցած խմբակցության հանդիպման մասին։ 

«Խոսեցինք նաեւ պարգեւավճարների մասին։ ՊԵԿ նախագահը նշեց, որ պարգեւավճարները կիսով չափ կրճատվել են։ Մենք պնդում էինք, որ պարգեւավճարները պետք է համապատասխանեն ընդհանուր տնտեսական իրավիճակին, որովհետեւ մենք սահմանին ունենք պայմանագրային զինծառայողներ, որոնք անհամեմատ ավելի ցածր են ստանում։ ՊԵԿ նախագահը, բնականաբար, փորձում էր իր ոլորտը պաշտպանել՝ նշելով, որ ՊԵԿ աշխատակիցներն էլ են զինվորներ»,- ասաց նա։

Բագրատյանի խոսքով՝ պետք է հնարավորինս զերծ մնալ անարդարություններից եւ մարդկանց մեջ անարդարության զգացում առաջացնելուց։

Հիշեցնենք, որ Ամանորին ՊԵԿ-ում մի քանի միլիոնների պարգեւատրումներ էին ստացել: Օրինակ, ՊԵԿ ղեկավարը ստացել է 8 մլն դրամ, նրա տեղակալը՝ 9 մլն դրամ: Բարձրացված մեծ աղմուկից հետո էլ ՊԵԿ–ում մարտի 8-ին կրկին պարգեւավճարներ էին տրվել 1 դրույքի չափով։

Տպել
Ամենաշատ