News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իտալիան եւ Չինաստանը ցանկանում են վերակենդանացնել հնագույն Մետաքսի ճանապարհի ոգին՝ խորացնելով իրենց առեւտրային եւ ներդրումային կապերը, ուրբաթ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Հռոմ ուղեւորության ժամանակ, հայտնում է MIGnews-ը: 

Սին մտադիր է շաբաթ համաձայնագիր ստորագրել, որի համաձայն՝ Իտալիան կդառնա Յոթ խոշորագույն արդյունաբերական զարգացած երկրների խմբի առաջին անդամը, որոնք միանում են չինական «Belt and Road»(BRI) ենթակառուցվածքային նախագծին: 

«Մենք ցանկանում ենք վերակենդանացնել հնագույն Մետաքսի ճանապարհը, որպեսզի բարելավենք մարդկության առաջընթացի արգասիքների փոխանակումը»,- ասել է Սին Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հետ բանակցություններից հետո:

Թարգմանչի միջոցով ելույթ ունեցող Սին ասել է, որ 2 երկրները պետք է ընդլայնեն համագործակցությունը ենթակառուցվածքների, նավահանգիստների, լոգիստիկայի եւ ծովային տրանսպորտի ոլորտներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ