News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Նախագահ Արմեն Սարգսյանը կնոջ՝ Նունե Սարգսյանի և թոռնիկների հետ միասին այսօր՝ մարտի 23–ին մաքրման աշխատանքներ կատարեց Բաղրամյան 26–ում՝ միանալով համապետական շաբաթօրյակին, որին մասնակցում էին նաեւ նախագահի աշխատակազմի աշխատակիցները (ֆոտոռեպորտաժ

Արմեն Սարգսյանը անձամբ էր համակարգում մաքրման աշխատանքները. ներկաներին բաժանեց 2 խմբի։

«Եկեք այստեղից կիսվենք մի կողմը՝ աջ, մյուս կողմը՝ ձախ, գնացինք։ Գիտե՞ք՝ ինչ պիտի անեք, թե՞ չէ»,– ասաց նախագահ Սարգսյանը։

Շրջելով այգում նախագահ Սարգսյանը՝ հավաքեց տերեւներն ու ծառերի չորացած ճյուղերը։

«Սրանից լավ զբաղմունք շաբաթ օրով երեւի թե չկա՝ մեր քաղաքը մաքրելուց, մեր գյուղը մաքրելուց, մեր տունը մաքրելուց... Ես կարծում եմ՝ նմանատիպ բաներ պետք է հաճախ անենք՝ միջոցառումներ, որ անենք բոլորս միասին, ազգովի»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախագահ Սարգսյանը։

Միասնականության թեման շարունակելով՝ նախագահն անդրադարձավ նախօրեին Գյումրիում՝ գործնական ընթրիքի ժամանակ, իր կողմից արված առաջարկին՝ ստեղծել օր կամ շաբաթ, որի շրջանակում կներկայացվի հայկականը, իսկ անունն արդեն որոշել է՝ «Հայաստանի համը»։

«Ես առաջարկում եմ ամեն տարի, սեպտեմբերի 21–ից մեկ շաբաթ կամ գուցե նույնիսկ  մեկ ամիս, աշխարհով մեկ տարածել հայկական համը, այսինքն՝ դեսպանատները կարող են իրենց կոլեգաներին հրավիրել, հայկական ավանդական ուտելիքները մատուցել, իհարկե, ուտելիքի հետ կլինի նաեւ երաժշտությունը, մշակույթը։ Մեր հայրենակիցները՝ լինի Լոս Անջելոսում, Նյու Յորքում, Փարիզում, թե Մոսկվայում, նույն բանը անեն իրենց բարեկամների համար, եւ կլինի մի համազգային տոն՝ հայկական մշակույթի մասին... Փառք Աստծո, մենք համաշխարհային ազգ ենք, մի օր կամ մեկ շաբաթ որոշենք, որ բոլորին ասենք՝ նայեք, թե մենք ինչ հին, ինչ համեղ կերակուրներ ունենք եւ ինչ գեղեցիկ սովորություններ ունենք սեղանի շուրջը կենաց ասելու, իրար հետ շփվելու, աշխարհին ներկայացնենք մեզ։ Այնպես որ շատ ուրախ եմ այսօրվա համար, որ բոլորս միասին ենք»,– ասաց նախագահ Արմեն Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ