News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 23-ի երեկոյան Ռեյնլանդ-Փֆալց դաշնային շրջանի Ռայնբյոլեն քաղաքի խաղահրապարակներից մեկում փոքրիկները վիճել են գնդակի համար: Իրենց երեխաներին օգնության հասած ծնողները նույնպես չեն կարողացել կիսել խաղալիքը խաղաղ ճանապարհով, հաղորդում է DW-ն:

Բռնկված վեճի հետեւանքով մի քանիսը ստացել են թեթեւ վնասվածքներ, հայտնել է ոստիկանությունը կիրակի՝ մարտի 24-ին:

Միջադեպը տեղի է ունեցել դպրոցի հարեւանությամբ: Ոստիկանությունը, որին ահազանգել էին անցորդները, բաժանել է կռվի բռնկված մեծահասակներին եւ արգելել նրանց հետագայում հայտնվել ուսումնական հաստատության մոտակայքում: Բացի այդ, ծեծկռտուքի փաստով գործ է հարուցվել մարմնական վնասվածքներ պատճառելու հոդվածի շրջանակներում:

Ոստիկանությունը դեռ չի հայտնել կռվի մասնակիցների հստակ թիվը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ