News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ոստիկանությունը սկսել է Կալիֆոռնիայի մզկիթներից մեկի հնարավոր հրկիզման հետաքննությունն այն բանից հետո, երբ շենքի կողքին հայտնաբերվել է գրություն՝ կապված Նոր Զելանդիայի ահաբեկչության հետ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Los Angeles Times-ին։

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի վաղ առավոտյան, Էսկոնդիդո քաղաքի մզկիթում։ Ինչպես տեղեկացրել են ոստիկանությունում, հրկիզման պահին շենքում յոթ մարդ է եղել։ Նրանց հաջողվել է ինքնուրույն, կրակմարիչի օգնությամբ հանգցնել կրակը մինչեւ հրշեջների գալը։

Ինչպես ասել է տեղի մուսուլմանական համայնքի անդամ Յուսեֆ Միլլերը, բարեբախտաբար, հրդեհն սկսվել էր մինչեւ առավոտվա աղթոքը, եւ շենքում քիչ մարդ կար։

Ոստիկանության տվյալներով՝ հրդեհի մեջ կասկածվողը ուղերձ է հղել գրաֆիտիի տեսքով մզկիթի կայանատեղիում։ Ուղերձի բովանդակությունը չի ճշտվում, բայց իրավապահ մարմինները հայտարարել են, որ այն կապ ունի Նոր Զելանդիայի մզկիթներում կատարված ահաբեկչության հետ։

«Եթե սա հրկիզում է, ապա, հավանաբար, նաեւ հանցագործություն է ատելության հողի վրա»,- ասել է Էսկոնդիդոյի ոստիկանական բաժանմունքի ներկայացուցիչ Քրիս Լիկը։

Հիշեցնենք, որ  նորզելանդական Քրայսթչերչի երկու մզկիթներում ահաբեկչության հետեւանքով մարտի 15-ին զոհվեց 50 մարդ։ Եվս 50 հոգի վիրավորվել է, որոնց մեծ մասը հիվանդանոցներում է։

Հարձակումը կատարել է 28-ամյա ավստրալացի Բրենթոն Թարանտը։ Ահաբեկչությունը կատարելուց առաջ հանցագործը էլեկտրոնային փոստով ավելի քան 30 հասցեատիրոջ 74 էջանոց մանիֆեստ էր ուղարկել, որում իրեն անվանել է սպիտակների գերազանցության գաղափարի կողմնակից եւ պատմել է Եվրոպայում ահաբեկչություններ կատարելու ծրագրերի մասին՝ ուղղված մուսուլմանների դեմ։ Թարանտը գաղտնի տեսախցիկով նկարահանել եւ ուղիղ հեռարձակել է հարձակումն ինտերնետում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Մայիսի 10-ին՝ ժամը 00:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
ՀՀ դատախազը բավարարել է միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերի խարդախություն մեջ մեղադրվողը հանձնվել է Գերմանիային
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը...
Կրակոցներ՝ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցի հետքերով «Mercedes» ու «Lada» մեքենաներ
Մայիսի 9-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում...
Սենեգալի օդանավակայանում Boeing 737-ը դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել. կա 10 տուժած
TransAir ինքնաթիռը, որն իրականացնում էր Air Sénégal չվերթը, չորեքշաբթի ուշ երեկոյան 79 ուղևորներով...
Եռաբլուրի հարակից տարածքները հանցավոր սխեմայով օտարման գործը, որով անցնում է ՊՊԾ նախկին պաշտոնյան, ուղարկվել է դատարան
Պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու, փողերի լվացման վերաբերյալ վարույթի…
Շունը կծել է ՇՄ նախարարության բաժնի պետին, վերջինս էլ կրակել է շան վրա
Մայիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ