News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2019 թվականի մարտի 23-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, Լոռու մարզի գյուղերից մեկում կենցաղային հարցի շուրջ առաջացած անհամաձայնության պատճառով մի խումբ անձինք կրակոցներ են արձակել նույն գյուղի բնակիչների ուղղությամբ, ինչպես նաեւ՝ փայտով, ձեռքերով ու ոտքերով հարվածել նրանց: Միջադեպի արդյունքում, հրազենային մարմնական վնասվածքներով, Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել երեք անձ:

Բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ նշված անձանցից մեկի մոտ ախտորոշվել է ձախ թիակի ու ծոծրակային շրջանների հրազենային, երկրորդի մոտ՝ գլխի շրջանի հրազենային եւ գլխուղեղի արյունազեղում, իսկ երրորդի մոտ՝ աջ դաստակի հրազենային թափանցող վնասվածքներ:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերի եւ 235-րդ հոդվածի 1-ին կետի հատկանիշներով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին: 7 անձ ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված մեծածավալ քննչական եւ դատավարական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, դեպքի վայրը:

Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տուժողներից երեքը եղբայրներ են, իսկ մյուս չորսը՝ նույնպես ազգակցական կապերի մեջ են գտնվում վերջիններիս հետ:

Ըստ քննության տվյալների՝ վիճաբանող մյուս կողմի մասնակիցներն էլ միմյանց հետ են ազգակցական կապերի մեջ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական եւ այլն:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ միջադեպի մասնակիցների ամբողջական շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու եւ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ