News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնավարության ճանաչման մասին ԱՄՆ որոշումը հակասում է միջազգային իրավունքին եւ կարող է հանգեցնել Մերձավոր Արեւելքում նոր լարվածության՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք արդեն բազմիցս պարբերաբար խոսել ենք այդ մասին, ցավոք, դա կարող է հանգեցնել․․․ ես վախենում եմ, որ մեր հայտարարություններից եւ մեկնաբանություններից շատերը դառնում են մարգարեական, սակայն այդպես էլ կա, դա կարող է հանգեցնել Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում նոր լարվածության»,- ասել է Զախարովան։ «Նման բաները հենց այն պատճառով, որ գտնվում են իրավական դաշտից դուրս, քանի որ նրանք անտեսում են բոլոր միջազգային զարգացումները, ԱԽ բանձեւերը, ԱԽ (ՄԱԿ) որոշումները եւ այլն, նրանք, ցավոք, կարող են միայն խորացնել իրավիճակը»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին պաշտոնապես ճանաչել է Իսրայելի ինքնավարությունը Գոլանի բարձունքների հանդեպ, ինչի մասին հայտարարվել էր Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ Նույն օրը Թրամփն այդ մասին հրամանագիր է ստորագրել։

Գոլանի բարձունքները վիճահարույց տարածք է Մերձավոր Արեւելքում։ Դրա մեծ մասը ներկայում վերահսկվում է Իսրայելի կողմից, իսկ արեւելյան մասը՝ Սիրիայի կողմից։ Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ