News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Բուհերը դասախոս պատգամավորների հետ անորոշ ժամկետով կնքած աշխատանքային պայմանագրերը դարձնում էին ժամկետային, որպեսզի ամեն տարի գնաս բուհի ղեկավարին խնդրես, աղաչես, որ քեզ հետ եւս մեկ տարով ժամկետային պայմանագիր կնքի: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով «Աշխատանքային օրենսգրքում» իր առաջարկած փոփոխությունների նախագծին, որի վերաբերյալ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել:

Գեւորգ Պետրոսյանի խոսքով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն թույլատրվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել համատեղությամբ աշխատողի հետ. «Այս նորմի իրավակարգավորման պայմաններում անցյալ գումարման ԱԺ-ում այսպիսի իրավիճակ եղավ, երբ գիտամանկավարժական գործունեություն իրականացնող դասախոսները ընտրվում էին քաղաքական պաշտոններում, օրինակ պատգամավոր, նրանք բուհերի հետ ունեին անժամկետ պայմանագիր: Բուհերը նրանց քաղաքական պաշտոններում ընտրվելու հանգամանքը մեխանիկորեն հիմք ընդունելով, նրանց անորոշ ժամկետով կնքած աշխատանքային պայմանագրերը դարձնում էին ժամկետային, որպեսզի ամեն տարի գնաս բուհի ղեկավարին խնդրես, աղաչես, որ քեզ հետ եւս մեկ տարով ժամկետային պայմանագիր կնքի:

Այսինքն ժողովրդական լեզվով ասած, աշխատողի պոչը դնում էին գործատուի ոտքի տակ: Եթե տվյալ աշխատողը տվյալ բուհի համար իարակացնում է մշտական բնույթ կրող գործունեություն, ինչ նշանակություն ունի, որ նա ընտրվել է քաղաքական պաշտոնում»,-ասաց նա:

ԲՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ խնդիրն այն է, որ մարդիկ ընտրվում են պատգամավոր, կամ ընտրվում են համայնքի ղեկավար, նրանք իրենց բուհերի հետ շարունակեն անորոշ ժամկետով:

«Նախորդ ԱԺ-ում դեպք եղավ, երբ դասախոսին դարձրեցին ժամկետային աշխատող, այդ անձը այս ընտրություններում պատգամավոր չդարձավ, արդյունքում զրկվեց եւպատգամավորի աշխատանքից, եւ իր գիտամանկավարժական գործունեությունը շարունակելու հնարավորությունից:

Չեմ ուզում որեւէ մեկին մեղադրել, բայց տպավորություն է ստեղծվում, որ կառավարությունը որ նախագծի վերաբերյալ բացասական եզրակացություն է տալիս, ԱԺ-ն ստիպված է հետեւել կառավարության վարքին: Հիմա ի՞նչ, խորհրդարանն է խորհրդարանական վերահսկողություն իրականացնում կառավարության նկատմամբ, թե՞ կառավարությունը կառավարական վերահսկողություն է իրականացնում խորհրդարանի նկատմամբ»,- իր խոսքն ամփոփեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ