News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ  քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելին:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է ԵԽ-ի երեւանյան գրասենյակի հետ ինտենսիվ եւ արդյունավետ համագործակցությանը:

Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝  նախկինում համատեղ իրականացված ծրագրերի համար եւ  հայտնել իր պատրաստակամությունը՝ համագործակցությունը խորացնելու եւ ծրագրերը  նոր թափով շարունակելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է իր կողմից  նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ մշակված մի շարք ծրագրեր, որի իրականացումն այս պահին ընթացքի մեջ է: 

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելը ողջունել է ՔԿ նախագահի ներկայացրած ծրագրերը եւ հայտնել իր անվերապահ աջակցությունը դրանց իրականացման ընթացքում:

Հանդիպման ընթացքում  ԵԽ պատվիրակության ղեկավարը ՔԿ նախագահից  հետաքրքրվել է որպես խափանման միջոց կալանքի կիրառման խնդիրներից:

Հայկ Գրիգորյանը ներկայացրել է վերջին երկու տարվա ընթացքում կալանքը՝  որպես խափանման միջոց  կիրառելու վերաբերյալ վիճակագրական տվյալներ եւ, ըստ այդ տվյալների, տարեցտարի նվազել է կալանավորված անձանց թիվը:

Հայկ Գրիգորյանը եվրոպացի գործընկերների մոտ շեշտել է ՀՀ քաղաքական ղեկավարության այն դիրքորոշումը, որ իրավապահների նպատակը մարդկանց բանտերը լցնելը չէ. «ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, որ մեր նպատակը մարդկանց բանտերը լցնելը չէ, լավագույն վկայությունն է այն բանի, որ ոչ միայն իրավապահները, այլ նաեւ ՀՀ  իշխանությունը  կարեւորում  է անձի արժանապատվությունը, եւ կալանքը՝ որպես խափանման միջոց, ընտրվում է բացառապես բավարար հիմքերի առկայության դեպքում»:

Հանդիպման ավարտին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելը եւս մեկ անգամ  իր պատրաստակամությունն  է հայտնել՝ աջակցել Կոմիտեի կողմից իրականացվելիք ծրագրերին եւ նշել, որ բարձր է գնահատում  Քննչական կոմիտեի ղեկավարության որդեգրած քաղաքականությունը, քրեական գործերի քննության, դրանց արդյունավետ կազմակերպման վերաբերյալ ձեռնարկվող քայլերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ