News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ, «քաղաքական նվեր»  է մատուցել վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որին  ապրիլի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ծանր պայքար է սպասվում, գրում է The Washington Post-ը:

Երկու առաջնորդները շարունակում են պայմանավորվել, վերնագրում նշել է թերթը:

Թրամփի քննադատներն անհանգստացել են, որ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը կարող է արդարացնել մյուս երկրներին, որոնք զավթում են օտար տարածքներ, նշում է հրատարակությունը:

Փորձագետները կարծում են, որ Թրամփի հետ Նեթանյահուի մտերիմ եւ բարեկամական հարաբերությունները նրա նախընտրական հավակնությունների օգտին են: Ներկայումս Իսրայելի վարչապետը լուրջ ներքին խնդիրներ ունի՝ գլխավոր դատախազը ձգտում է մեղադրականմ եզրակացության հասնել Նեթանյահուի դեմ կոռուպցիայի մասին երեք գործերով, հիշեցնում է WP-ն:

Մինչ միջազգային հանրությունը Գոլանի բարձունքները համարում է օկուպացված տարածք, Թրամփի որոշումը, ինչպես նաեւ Իսրայելի հետ կապված այլ գործողությունները, արմատապես փոխում են ավանդական ամերիկյան արտաքին քաղաքականությունը:

Երկուշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին հռչակագիր էր ստորագրել: Ավելի վաղ, Պարսից ծոցի մյուս երկրները, մասնավորապես, Սաուդյան Արաբիան եւ Կատարը դատապարտել էին այդ որոշումը:

Գոլանի բարձունքները մինչեւ 1967 թվականը Սիրիայի տարածքում են եղել: 1967 թ. հունիսի սկզբին վեցօրյա պատերազմում Իսրայելը գրավել էր բարձունքների  երկու երրորդը: 1981 թ. դեկտեմբերին Իսրայելի խորհրդարանը Գոլանի բարձունքներում Իսրայելի իրավասությունը տարածելու մասին օրենք էր ընդունել:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չէր ճանաչել այդ որոշումը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բազմիցս անեքսիան անօրինական է անվանել եւ Իսրայելին կոչ է արել սիրիացիներին վերադարձնել Գոլանի բարձունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ