News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, սակայն դեռեւս դժվարանում է իր թատրոն գնալ, բժիշկները խորհուրդ են տալիս լիակատար վերականգնվել, դերասանի Facebook-ի պաշտոնական խմբում գրել է նրա ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը:

«Մեր վարպետն իրեն լավ է զգում, ինչպես ինքն է ասում. «Անձնագրային տվյալների համաձայն»: Լրագրողների հետ չի շփվում, վերականգնմամբ է ակտիվորեն զբաղվում, ամեն օր զբոսնում է, երբեմն ընկերների հետ: Առայժմ դժվար է թատրոն գնալ, բժիշկները խորհուրդ են տալիս լիակատար վերականգնվել եւ միայն դրանից հետո սկսել աշխատել»,- գրել է Սողոմանյանը:

Սողոմոնյանը նաեւ հայտնել է, որ Արմեն Ջիգարխանյանի թատրոնը երիտասարդ դերասանների համար իր գեղարվեստական ղեկավարի անվան մրցանակ է սահմանել, եւ Ջիգարխանյանը նախատեսում է անձամբ նայել աշխատանքները, որ ուղարկվել են մրցանակի համար, որպեսզի լավագույններն ընտրի:

Ջիգարխանյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր 2017 թվականի հոկտեմբերին. դերասանը հայտնվել էր հիվանդանոցում եւ հայտարարել, որ պատրաստ չէ ներել կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, որը, նրա խոսքով, «իրեն մեծ ցավ էր պատճառել»: Ավելի ուշ զույգն ամուսնալուծվել էր եւ դատական վեճ սկսել: Ջիգարխանյանը բուժում է ստացել հիվանդանոցներում եւ առողջարաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
Ամենաշատ