News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 26-ին Ազգային ժողովի նիստում «Պետական թոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը վրդովմունք էր հայտնել աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաղիյանի հայտարարության հետ կապված։ Վերջինը ստիպված էր ներողություն խնդրել, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաղիյանը ներկայացնում էր օրինագիծը, որի համաձայն՝ առաջարկվում է նշանակել թոշակի նվազագույն չափը։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ այս ծրագրի ներդրման արդյունքում բյուջեի ծախսերը կավելանան հավելյալ 800 մլն դրամով։ Իր հերթին, պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրեց այն մասին, որ Հայաստանի կառավարության ծրագրում խոսվում է 2023 թվականին ծայրահեղ աղքատության վերացման մասին, հետո հետաքրքրվեց, թե հարցի որ տոկոսն է լուծում այս լրացումը։ «Եթե գնում եք տնտեսական հեղափոխության եւ սպասում եք ՀՆԱ աճ, ի՞նչ է իրենից ներկայացնում այդ 0,1 տոկոսը։ Ինչո՞ւ չեք բարձրացնում թոշակը մինչեւ 32000 դրամ, որպեսզի ավելի արագ առաջ շարժվենք»,- հետաքրքրվել է պատգամավորը։ Փոխնախարարը պատասխանել է, որ թոշակի բարձրացման կամ որեւէ ճանապարհ նորոգելու հարցը համայնքներում դեռ պետք է քնարկվի։ «Թերեւս, արժե քննարկել  եւ հասկանալ՝ ավելի նպատակահարմար է ինչ-որ համայնքային ճանապարհ նորոգել Իջեւանի շրջանո՞ւմ, թե՞ բարձրացնել թոշակի չափը»,- պարզաբանել է փոխնախարարը։  Փոխնախարարի պատասխանը վրդովել է պատգամավորին, եւ Մելքումյանը կոչ է արել քաղաքական հասունություն ցուցաբերել։ «Երբեք մի հակադրեք սոցիալական հարցերը արտադրական բնույթի հարցերին։ Իսկ ո՞վ է ասում, որ ՀՆԱ աճի 0,1 տոկոսը թոշակին ուղղելը նշանակում է ճանապարհներ չկառուցել Իջեւանում կամ մի ուրիշ տեղ։ Հարկավոր է քաղաքական հասունություն ունենալ մեկը մյուսին չհակադրելու համար»,- ասել է պատգամավորը։ Արդյունքում՝ փոխնախարարը ներողություն է խնդրել այն բանի համար, որ նման տպավորություն է հայտնել՝ հավաստիացնելով, որ նպատակը բնավ հակադրումը չէր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ