News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մարտի 27-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Երևան քաղաքի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի՝ Երկաթգծի կամրջից մինչև Սեբաստիա փողոց հատվածի, նրան հարակից տնատիրությունների ու հանրային օբյեկտների, Շահումյան 4-րդ փողոցի՝ Բաբաջանյան փողոցից մինչև Շահումյան 4-րդ փողոց հատվածի, 3-րդ նրբանցքի, «Նեպտուն» մարզահամալիրի, «Վեստա» էլեկտրոնիկայի հանրախանութի, «Ոստիկանական Ակադեմիա»-ի, նախկին կառավարական ընդունելության տան, «Ոսկե համբույր» ռեստորանային համալիրի, «Ուրարտու» ռեստորանային համալիրի, «Արարատ Մոթորս», «Տոյոտա», «Աուդի» ավտոսրահների, «Ապարան» ավտոտեխսպասարկման սրահի, հեծանվահրապարակի, «Հողագիտության» ինստիտուտի, «Փորձագիտական» լաբորատորիայի, «Գունավոր» տպարանի, ՊՆ լաբորատորիայի, «Արգ-Լեո-Գազ» գազալցակայանի, ինչպես նաև Արարատի մարզի Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցի և նրան հարակից փողոցների ջրամատակարարումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Վեոլիա Ջուր» ընկերության լրատվական ծառայությունից։

Մարտի 26-ին ջրատարի վթարի հետեւանքով դադարեցվել է Գեղարքունիքի մարզի` Նորատուս գյուղի ջրամատակարարումը:

Ներկայումս տարվում են վթարի վերացման աշխատանքներ: Նախնական տվյալներով, ջրամատակարարումը նախատեսվում է վերականգնել մարտի 27-ին ժամը 18։00:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Տպել
Ամենաշատ