News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կոչ է արել ամերիկյան տիեզերագնացներին Լուսին ուղարկել հինգ տարվա ընթացքում՝ հայտնում է AP-ը։

Ելույթ ունենալով Հանթսվիլում Ազգային տիեզերական խորհրդի նիստում Փենսը հայտարարել է, որ NASA-ն պետք է այդ նպատակին «ցանկացած անհրաժեշտ միջոցներով» հասնի։ Նրա խոսքերով, NASA-ի հրթիռները անհրաժեշտության դեպքում կփոխարինվեն կոմերցիոն հրթիռներով՝ հաշվի առնելով շտապ լինելը։

Այս տարի լրանում է Լուսնի վրա մարդու ոտք դնելու 50 տարին։ Փենսը նշել է, որ առաջին կինը եւ հաջորդ տղամարդը Լուսնի վրա կլինեն ամերիկյան տիեզերագնացները։

NASA-ի աշխատակազմի ղեկավար Ջիմ Բրիդենսթայնը հայտարարել է, որ NASA-ն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի տեղավորվի ժամկետում։

Փետրվարին Բրիդենսթայնը լրագրողներին հայտարարել էր, որ գործակալությունը ծրագրում է նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ, օգտագործելով մասնավոր ընկերությունները, արագացնել Լուսին վերադառնալու պլանները։

Նա հույս է հայտնել, որ ամերիկյան տիեզերագնացները Լուսին կվերադառնան 2028թ․։ «Այս անգամ, երբ մեկնենք Լուսին, մենք կմնանք այնտեղ։ Մենք չենք պատրաստվում թողնել դրոշներ եւ հետքեր, իսկ հետո գալ տուն, որպեսզի հետագա 50 տարիների ընթացքում չվերադառնանք այնտեղ»,- ասել է նա։

Վերջին մարդը, ով ոտք է դրել Լուսնի վրա, եղել է Յուջին Սերնանը՝ 1972թ․ դեկտեմբերին, «Ապոլլոն-17» առաքելության ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ