News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Կանադայի Օնտարիո նահանգի ոստիկանությունն առգրավել է ավելի քան 1,2 մլն կավադական դոլար (ավելի քան 900 հազար դոլար) արժողությամբ թմրանյութի խոշոր խմբաքանակ եւ զենք, հայտնում է CBC-ն:

Ոստիկանությունից հստակեցրել են, որ վերջին 3 ամիսներին իրենք Բրամփթոն քաղաքում հետեւել են ենթադրյալ 35-ամյա թմրադիլերի, որին կալանավորել են անցյալ շաբաթ: Տղամարդու նշած հասցեներում կատարված խուզարկություններով իրավապահ մարմինների աշխատակիցները առգրավել են թմրանյութի խոշոր խմբաքանակ, ինչպես նաեւ 26 միավոր հրազեն ու փամփուշտներ:

Ձերբակալվածը, ում անձնական տվյալները չեն հրապարակվում, թմրանյութը Օնտարիո է հասցրել մաքսանենգ ճանապարհով, բայց կոնկրետ որտեղից, չի հաղորդվում: Այժմ պարզվում է նաեւ, թե գտնված զենքն ում համար էր նախատեսված:

Տղամարդուն արդեն ավելի քան 60 կետով մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ ապօրինի զենք պահելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ