News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Պետք չէ վախենալ պետական պարտքից եւ դրա բացարձակ մեծությունից: Այս մասին մարտի 28-ին Ազգային ժողովում կառավարության 2018 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկման շրջանակում, ասաց «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Նրա համոզմամբ՝ շատ ավելի կարեւոր է այն, թե ինչ նպատակների համար է օգտագործվում նոր պետական պարտքի ներգրավումը:

«Այսինքն, եթե այն նպատակաուղղված է կապիտալ ծախսերին, ենթակառուցվածքների զարգացմանը եւ կհանգեցնի տնտեսական աճին, ապա դա պետք է անպայման արվի», - ասաց նա, թեեւ մինչեւ իշխանության գալը դեմ էր պետական պարտքի ավելացմանը:

Նրա խոսքով, կոռուպցիոն ռիսկեր որոշակի իմաստով գոյություն ունեն, բայց դրանք  շատ չեն, եւ, ավելին, Հայաստանի իշխանությունները այս երեւույթի դեմ պայքարի համար քաղաքական կամք ունեն:

«Եթե մարդիկ երկու անգամ պատասխանատվության ենթարկվեն  կոռուպցիայի համար, ապա հաջորդ անգամ նրանք նույնիսկ չեն համարձակվի մոտենալ այդ գումարներին», - համոզված է պատգամավորը:

Նա նաեւ նշեց, որ 2018 թ. վերջի դրությամբ պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է մոտ 51.4 տոկոս: «Այսինքն, մենք 60 տոկոս թույլատրելի շեմից ցածր ենք գնտվում, եւ մենք այդ իմաստով դեռ ռեսուրսներ ունենք: Բայց ես համոզված եմ, որ նույնիսկ եթե մենք գերազանցենք 60 տոկոսի շեմը, ապա լավ ծրագրերի առկայության դեպքում, կարող ենք նույնիսկ վերանայել այս օրենքը», - եզրափակեց Թունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ