News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի «Իմ քայլ» խմբակցության պատգամավորները, որոնք այսօր՝ մարտի 29–ին, պաշտոնական այցով Արցախ էին մեկնել, կես ճանապարհից վերադարձել են, որպեսզի քվեարկեն և կրկին մեկնեն Արցախ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Նիստի տապալումից ուղիղ չորս ժամ անց ԱԺ նիստը վերսկսվել է, գրանցվել է 80 պատգամավոր՝ ապահովելով քվորումը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը աշխատասենյակներում գտնվող պատգամավորներին կոչ արեց վերադառնալ դահլիճ։ Հիշեցնենք, որ քվորում չլինելու պատճառով Ազգային ժողովի նիստն այսօր հետաձգվել էր։

Հիշեցնենք, որ առավոտյան նիստի մեկնարկին գրանցվել էր 44 պատգամավոր, չէին ներկայացել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: հատկանշական է, որ մինչ դահլիճում գրանցում էր ընթանում, իշխանական խմբակցության պատգամավորները դեռ ԱԺ միջանցքներում էին, և չէին մեկնել Արցախ։

Նշենք, որ ԱԺ-ն այսօր պետք է քննարկի «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը՝ երկրորդ ընթերցմամբ:

Այս փաթեթը վերաբերում ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու կարգին: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Գոռ Հովհաննիսյանին: Ըստ մամուլի տեղեկությունների, «Իմ քայլը» մտադիր է այս փոփոխություններով հասնել նրան, որ հնարավորություն ստեղծվի, որ Վահե Գրիգորյանը եւս մեկ անգամ հնարավորություն ստանա առաջադրվելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ