News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Երբ համեմատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ երկու երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը, մյուս կողմից Նիկոլ Փաշինյանի պնդումը Արցախը բանակցային սեղան վերադարձնելու իր մտադրությունը օրակարգային հարց դարձնելու մասին, ապա հերթական անգամ տեսնում ենք, որ նման հարցերի  քննարկման որեւէ ակնարկ չկա: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը խոսակցության մեջ բարձրացրել է այդ թեման, հատկապես Ալիեւի հետ առանձնազրույցում, սակայն փաստը մնում է փաստ, որ անգամ հնարավոր բարձրաձայնման դեպքում այդ առաջարկությունը, այդ պնդումը, Փաշինյանի անկյունաքարային խոստումը որեւէ արձագանք չի գտել Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ: Ճիշտ հակառակը, Ալիեւը անմիջապես հանդիպումից հետո պնդեց, որ բանակցային ձեւաչափի փոփոխություն Ադրբեջանը չի ընդունելու: Նա անգամ գովեց համանախագահներին, որ այդ հարցը թողել են ադրբեջանական կողմի քմահաճույքի վրա: Այսինքն Փաշինյանի այդ խոստումը կյանքի կոչվելու որեւէ հեռանկար գոնե այս փուլում չունի»,-ասաց Աշոտյանը:

Նա անդրադարձավ նաեւ այս հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնված կարգավորման երեք սկզբունքների եւ 6 տարրերի շուրջ կողմերի մեկնաբանությունների հստակեցմանը՝ նշելով, որ նման հարցադրումների վերաբերյալ եւս որեւէ կոնկրետ ձեւակերպում չկա համանախագահների համատեղ հայտարարության մեջ:

Աշոտյանը կրկին վկայակոչեց Ալիեւի հարցազրույցը, որտեղ նա պնդել է, որ ադրբեջանական կողմը կարգավորման հիմքում դնում է իր բառապաշարով «գրավյալ տարածքների ազատագրման կամ դեօկուպացիայի» հարցը եւ հղում է անում ՄԱԿ-ի հայտնի 4 բանաձեւերին:

«Փաշինյանական 3-րդ մոտեցումը այս հանդիպումից առաջ այն էր, որ հայկական կողմը վերջապես ուշադրություն է դարձնելու Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածությունների վրա»,-նշեց Աշոտյանն ու նկատեց, որ հայկական կողմին չի հաջողվել վերականգնել այդ օրակարգը:

ՀՀԿ փոխնախագահն արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած երեք հիմնարար սկզբունքները համատեղ հայտարարությունում չկան. «Ցավոք, երեկվա հանդիպումը հայկական քաղաքական օրակարգի հետ որեւէ աղերս չունեցավ»:

«Երբ համեմատում ենք Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը եւ ՀՀ կառավարության հաղորդագրությունը, ապա երկու բովանդակային տարբերություն կա: ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ, խոսելով Դուշանբեի հայտնի հանդիպման մասին, ՀՀ կառավարությունը օգտագործել է «Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններ» ձեւակերպումը՝ լրջացնելով ոտքի վրա վերելակային խոսակցությունը, այնինչ համանախագահների հայտարարության մեջ օգտագործված է «Դուշանբեում կայացած խոսակցություն» ձեւակերպումը: Զգացի՞ք տարբերությունը: Այսինքն այդ խոսակցության արդյունքը ինստիտուցիոնալ ու երկարաժամկետ չէ»,-ասաց Աշոտյանը:

Երկրորդ տարբերությունն, ըստ նրա այն է, որ ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ ընդհանրապես չկա հիշատակում բովանդակային քննարկումների մասին, մինչդեռ համանախագահները նշել են, որ քննարկվել են կարգավորման սկզբունքներին եւ էությանը վերաբերող հարցեր:

«Հանդիպումից հետո հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձեց լինել շատ ավելի բարեկիրթ եւ կառուցողական ադրբեջանական կողմի հետ իր հանդիպումը գնահատելիս, քան նույն ժամանակահատվածում անում էր Ալիեւը իր հրապարակային ելույթներով: Կարծեք թե Նիկոլ Փաշինյանը կաշկանդված էր հանդիպման արդյունքներով, այնինչ Ալիեւը բացարձակ նման կաշկանդվածություն չուներ եւ «բրդում» առաջ էր մղում բացառապես ադրբեջանական օրակարգը»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Աշոտյանը կարծիք հայտնեց, որ Փաշինյանը Ալիեւի հետ հանդիպման ժամանակ փորձում է կիրառել Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել ընկերներ» հայտնի գրքի որոշ սկզբունքներ եւ փորձում է խնդրին նաեւ նաեւ ադրբեջանական տեսանկյունից. «Արդյոք դա գնահատվելու է Ալիեւի կողմից: Ես վստահ եմ, որ դա որեւէ մարդկային եւ քաղաքական գնահատական, շնորհակալություն չի ունենալու Ադրբեջանի ղեկավարության կողմից: Կարծում եմ, որ մենք ունենք երկիրը ներկայացնող ղեկավար, որը թուլացնում է իր բանակցային դիրքերը նման պացիֆիստական, անհասկանալի խաղաղասեր, բարեկիրթ լիդեր: Մեծ մտավախություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի մոտ ձեւավորվում է ղարաբաղյան կարգավորման հետ կապված երկու օրակարգ. Մեկը, որ ներքաղաքական է, այսինքն բաներ է խոսում մեր ականջների համար, իսկ այն, ինչ խոսում է Մինսկի խմբի համանախագահների, Ալիեւի հետ, այնուհանդերձ տարբեր է: Այդ շպագատը, որ Նիկոլը փորձում է նստել, կարող է բերել որոշակի եւ շատ երկարատեւ վնասների ու հետեւանքների»,-ընդգծեց Աշոտյանը՝ հավելելով, որ իհարկե, լավ է, որ տեղի է ունեցել հանդիպում, որովհետեւ ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան ռազմական գործողություն, բայց այդ հանդիպման ՕԳԳ-ն հայկական կողմի համար շատ ցածր էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ