News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գործարար Արմեն Վարդանյանը, ով գործունեություն է ծավալում ե՜ւ ԱՄՆ-ում ե՜ւ Հայաստանում, հանդես է եկել մի խոշորամասշտաբ ծրագրով, որի իրականացումը կարող է արմատական բեկում առաջացնել Հայաստանի զբոսաշրջության ոլորտում: Խոսքը Եղվարդի ջրամբարի շուրջ հյուրանոցային համալիրների եւ հանգստի գոտու ստեղծման մասին է, որը մոտ 400 մլն դոլարի ներդրում է պահանջում։ Ծրագիրն առավել հայտնի է «Լճափնյա հանգստավայրեր» անվամբ։ Այդ գաղափարի շուրջ էլ NEWS.am-ը զրուցել է Ա. Վարդանյանի հետ։

Պրն. Վարդանյան, ե՞րբ եք սկսել ծրագիրը եւ ի՞նչ ընթացքի մեջ է այն։

Ծրագիրը սկսել ենք 1986 թ.։ Հիմնական գաղափարը Եղվարդի ջրամբարի շինարարության ավարտն էր, որը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար։ Գարնանը անձրեւաջրերն ու ձնհալի ջրերը Արարատյան դաշտին հսկայական վնասներ հասցնելով՝ հոսում ու լցվում են Նախիջեւանի ջրամբարը։ Իսկ Արարատյան դաշտավայրի աշնանացանը ոռոգելու համար Սեւանի թանկարժեք ջուրն ենք օգտագործում։ Երկրորդ՝ թեեւ Եղվարդը գտնվում է Երեւանից 10 րոպե հեռավորության վրա, այնտեղ կարծես քարի դար լինի, մարդիկ շատ ծանր պայմաններում են ապրում, մեծամասամբ գործազուրկ են։ Ծրագրի միջոցով կլուծենք զբաղվածության խնդիրը։ Եւ վերջապես՝ ջրամբարի շինարարությունը խթան կհանգստանա ափամերձ գոտում հանգստավայրերի կառուցման համար, ինչը հնարավորություն կտա բեռնաթափել Երեւանը։ Սա մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում է պահանջում։

Ունե՞ք պատրաստի բիզնես-ծրագիր։

Այո, եւ այն արժանացրել ենք աշխարհում ամենահեղինակավոր խորհրդատվական ընկերություններից մեկի՝ «Նովեյշըն Գրուփի» հավանությանը։ Ըստ նրանց 80 էջանոց զեկույցի եզրահանգումների՝ «Լճափնյա հանգստավայրեր Հայաստանում» ծրագրի պոտենցիալը գերազանցում է միջազգային ասպարեզում մնացած բոլոր նմանատիպ ծրագրերի պոտենցիալին։

Իսկ ո՞վ պետք է ֆինանսավորի ծրագիրը։

Մասնավոր ներդրումներ ներգրավելու համար պետք է ստեղծել համապատասխան միջավայր։ Միայն ջրամբարի շինարարությունը ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է 60 մլն դոլար։ Այդ 60 մլն դոլարը մտցրել ենք հյուրանոցային համալիրների ինքնարժեքի մեջ։ Բացի այդ՝ 40 մլն դոլարի էլ այլ ենթակառուցվածքային ներդրումներ են հարկավոր։ Օրինակ՝ «Արզնի» հանքային ջրերով բուժիչ կենտրոնի կառուցում, Բյուրականի աստղադիտարանի բարելավում, Արա լեռան վրա լեռնադահուկային վերելակների կառուցում, Նոր Հաճնի օդանավակայանի վերանորոգում, Արա լեռան ստորոտում գտնվող 4-13 դարերում կառուցված 7-8 եկեղեցիների վերանորոգում։

Նաեւ 4 հյուրանոցների մասին էր խոսք գնում։

Ոչ թե հյուրանոցների, այլ՝ հյուրանոցային համալիրների։ Երեւանյան հյուրանոցները զբաղեցնում են առավելագույնը 1000-1200 քմ տարածք, ունեն շատ սահմանափակ հնարավորություններ անգամ ավտոկայանատեղիների համար։ Մեր համալիրները 35 հա. տարածք են զբաղեցնելու, այսինքն՝ ամեն մեկը մոտ 10 հա տարածք է զբաղեցնելու։ Ունենալու են սպորտային հրապարակներ, խաղահրապարակներ, համերգային դահլիճներ, թանգարաններ, խաղատներ եւ այլն։

Ի՞նչ մասնակցություն ունի Քըրք Քըրքորյանը այս ծրագրում։

Մենք Քըրքորյանին պատկանող MGM Resorts-ին առաջարկել ենք ստանձնել հյուրանոցային համալիրների կառավարումը։ Նրանք այդ ասպարեզում ամենահեղինակավորներից մեկն են, եւ նրանց ներգրավվածությունը լրացուցիչ ոգեւորություն կառաջացնի ներդրողների մոտ։ Իրենց պահանջով է, ի դեպ, ծրագիրը գնահատվել հեղինակավոր կազմակերպության կողմից։ MGM Resorts-ի ներկայացուցիչները եղել են տեղում, ուսումնասիրել են ծրագիրը եւ տվել իրենց համաձայնությունը՝ կառավարելու ծրագիրը։ Ըստ համաձայնագրի՝ MGM Resorts-ի մասնակցությունը պետք է գաղտնի պահվեր մինչեւ կհասնեինք հաջորդ փուլին՝ երբ առաջին ներդրողը կլինի, ընկերությունը կգրանցվի, պայմանագրերը կկնքվեն։ Այդ դեպքում MGM Resorts-ը ինքը կհրապարակեր իր մասնակցության լուրը, քանի որ չէին ուզում, որ իրենց սեփականատերերը լուրի մասին լսեն հայաստանյան մամուլից։ Սակայն ցավոք լուրը արտահոսեց, եւ ոչ այնքան սիրուն ձեւով։

Հայաստանում հաճախ նման ծրագրեր իրականացնելիս կոնֆլիկտներ են առաջանում հողերի սեփականատերերի հետ։ Դուք ինչպե՞ս եք լուծելու 35 հա-ի խնդիրը, որոնք սեփականաշնորհված հողեր են։

Պետությունից ոչ մի հողահատկացում չունենք։ Բոլոր այդ հողերը արդեն գնել ենք՝ մոտ 2 մլն դոլար ենք ծախսել այդ նպատակով։

Կառավարությունից ի՞նչ աջակցություն եք սպասում։

Ծրագիրը քննարկվել է բոլոր նախարարություններում եւ ստացել դրական գնահատականներ։ Ազգային Ժողովի բոլոր 5 խմբակցությունները եւ ԱԺ նախագահը ծանոթացել են ծրագրին եւ տվել են հավանություն։ Հանրային խորհուրդը եւս հավանության է արժանացրել՝ կարելի է ասել հոտնկայս ծափահարություններով։ Այդ ամենից հետո ծրագիրը գնացել է կառավարություն, որպեսզի արձանագրային որոշում կայացվի ռազմավարական գերակայության աստիճան տալու մասին։ Նման որոշման դեպքում կառավարությունը չի պարտավորվում որեւէ ֆինանսական մասնակցություն ունենալ, ուղղակի դա ներդրումային գրավչությունը կբարձրացնի։ Համոզված էինք, որ կառավարությունը դրական կարձագանքի, սակայն 2 տարվա ընթացքում որոշումը 2 անգամ գնացել է կառավարություն եւ 2 անգամ ետ եկել՝ առանց պատճառաբանության։ Չեն մերժում, սակայն նաեւ չեն հաստատում։

Ներկայում ի՞նչ փուլում է ծրագիրը։

Ծրագիրը շատ ավելի հեշտ կիրագործվի, եթե պետությունը ջրամբարի շինարարությունը վերցնի իր վրա։ Այդ դեպքում մենք չենք խոսի ներդրողների հետ, այլ ներդրողները կխոսեն մեզ հետ։ Ճգնաժամի պայմաններում անհնար է մեկ խոշոր ներդրող գտնել, բայց դրան չենք էլ ձգտում։ Սա համազգային ծրագիր է, որը կարող է իրականանալ հայության ջանքերի համախմբման միջոցով։

Զրուցեց՝ Սամվել Ավագյանը

Հ.Գ. Արմեն Վարդանյանը ԱՄՆ-ում հիմնականում զբաղվում է անշարժ գույքի գնահատմամբ եւ իր խոսքով՝ մոտ 1 մլրդ դոլարից ավելի վարկեր են տրամադրվել իր գնահատումների արդյունքում։ Հայաստանում հայտնի է առաջին հերթին ԱՔՌԱ վարկային բյուրոյի հիմնադրմամբ, որի տվյալների բազայում պահպանվում են մի քանի հարյուր հազար վարկառուների վարկային պատմությունները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ