News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գամմա բռնկումների ժամանակ արտադրվող լույսի առյուծի բաժինն առաջանում է ոչ թե մահացող աստղի խորը շերտերում, այլ դրա արտաքին թաղանթում, ֆոտոոլորտում: Սա գիտնականներին մոտեցնում է Տիեզերքում ամենահզոր պայթյունների առաջանալու գաղտնիքի լուծմանը, նշված է Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում:

«Չնայած մենք հասկացել ենք, թե որտեղ են ծնվում լույսի մասնիկները, բայց դեռեւս չենք հասկանում, թե ինչն է մահացող աստղի նյութին ստիպում հավաքվել նեղ փնջերի մեջ եւ զարգացնել մինչեւ մերձլուսային արագություններ: Մենք հույս ունենք, որ մեր հաշվարկները կօգնեն բացահայտել գամմա բռնկումների բնույթը»,- հայտարարել է Սայտամեի Առաջավոր հետազոտությունների կենտրոնից (RIKEN, Ճապոնիա) Հիրոտակա Իտոն:

Գամմա ճառագայթման բռնկումները, որ տիեզերական կատակլիզմների արձագանքն է՝ մի քանի վայրկյան կամ րոպե երկարությամբ, առաջին անգամ հայտնաբերվել են 1968 թվականին ամերիկյան արբանյակներով, որոնք նախատեսված էին խորհրդային միջուկային փորձարկումների գրանցման համար: Այսօր նման բռնկումները երկնակամարում տեղի են ունենում օրական մի քանի անգամ մեզանից շատ հեռու գալակտիկաներում:

Աստղագետներից շատերի կարծիքով՝ դրանք առաջանում են հատկապես խոշոր աստղերի պայթյունների ժամանակ եւ դրանց սեւ անցքերի վերափոխվելու առաջին փուլերում: Երբ այդպիսի աստղը մահանում է, դրանց առաջացրած սեւ անցքի կամ նեյտրոնային աստղի ձգման ուժն այնքան մեծ է, որ նախկին լուսատուի  արտանետած մատերիայի քուլաները միանում են «օղաբլիթի» մեջ, որն արագ պտտվում է կենտրոնական օբյեկտի շուրջը:

Այս սկավառակի մի մասը կլանում է սեւ անցքը, իսկ մնացորդները տարածվում են մերձլուսային արագությամբ եւ արտաքին տարածք թափվում որպես մատերիայի նեղ փնջեր: Այս ընթացքում մահացող աստղի մատերիան այնքան էներգիա եւ լույս է ծնում, որքան Արեգակի կարգի աստղն արտադրում է իր ամբողջ կյանքի ընթացքում: Այն, թե այս պրոցեսը կոնկրետ ինչպես է տեղի ունենում, գիտնականներն առայժմ չգիտեն եւ վերջին 50 տարում վիճում են դրա էության շուրջ:

Իտոն եւ նրա գործընկերները մեծ քայլ են կատարել դեպի այս գաղտնիքի բացահայտումը՝ վերլուծելով, թե ինչպես է կառուցված տարբեր գամմա բռնկումների սպեկտրը, որոնք վերջին մի քանի տարիներին գրանցվել են «Ֆերմի» եւ Swift տիեզերական աստղադիտակներով:

Նրանք հայտնաբերել են, որ բռնկման պայծառությունը եւ հզորությունը որոշակի կերպով կախված են, թե նրա սպեկտրի որի մասի վրա է ընկնում ճառագայթման բարձրակետը: Այս հայտնագործությունը զգալիորեն նեղացրել է հնարավոր տեսությունների թիվը, որոնք նկարագրում են դրանց ծնունդի մեխանիզմները, եւ ճապոնացի աստղաֆիզիկոսներին թույլ է տվել դրանք ստուգել՝ օգտագործելով մահացող աստղի սուպերհամակարգչային մոդել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ