News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ժնեւում ապրիլի 9-ին մեկնարկել է Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումը (WSIS), որին մասնակցում է նաեւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ «WSIS»-ը ավելի քան 170 երկրների հարյուրավոր ներկայացուցիչների, այդ թվում՝ նախարարների, ինչպես նաեւ համաշխարհային հեղինակավոր ընկերությունների եւ կազմակերպությունների ղեկավարների, հնարավորություն է տալիս փոխանակվելու տեղեկատվությամբ, կիսվելու գիտելիքներով եւ փորձով, հետեւելու երեւան եկող միտումներին, կերտելու սերտ համագործակցություն՝ հաշվի առնելով զարգացող տեղեկատվական հանրության կարիքներն ու պահանջները:

«WSIS 2019»-ի խորագիրն է՝ «Տեղեկատվական եւ կապի տեխնոլոգիաները՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար»:

Նստաշրջանի օրակարգում ելույթ կունենա ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: Նախարարը կներկայացնի ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը թվային կապի եւ տնտեսության տարբեր ճյուղերում, իրականացվող ծրագրերը եւ հետագա անելիքներն ու ակնկալիքները։

«WSIS»-ը տեղեկատվական եւ կապի տեխնոլոգիաների ոլորտում անցկացվող ամենախոշոր ամենամյա միջոցառումն է, որը կազմակերպում է Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ՀՄՄ)՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի առեւտրի եւ զարգացման համաժողովի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ