News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեր կարծիքով՝ օրենքի դրույթի իրականացման ապահովումը, որով նախատեսվում է Հայաստանի օրհներգի հեռարձակում 00:00-ին, անհնար է առանց խախտումների: Այս մասին ապրիլի 10-ին ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստում «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվությունը ներկայացնելիս ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Հակոբյանի խոսքով՝ իրենք հաճախ են բախվում հենց այս խնդրին: «Գուցե 10 տարի առաջ դա հնարավոր էր, բայց հիմա՝ ոչ: Մենք խնդրի առաջ կկանգնենք: Նույնիսկ դեպքեր են եղել, հնարավոր է՝ դա արվել է հայրենասիրական նպատակներով, բայց պակերացրեք՝ հետաքրքիր ֆիլմ է ընթանում, արդեն գիշեր է, ֆիլմում ցուցադրվում է էրոտիկ տեսարան, եւ այդ պահին հեռուստատեսության աշխատակիցները ստիպված են միացնել ազգային օրհներգի հեռարձակումը: Չեմ կարծում, որ դա քաղաքացիների հայրենասիրական մղումները կբարձրացնի»,- կատակեց Հակոբյանը:

Ընդ որում՝ նա հավելեց, որ խնդիրներ կան նաեւ հեռուստատեսությունում քողարկված  գովազդի հեռարձակման հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ