Xiaomi-ի հիմնադիր Լեյ Յունն ընկերությունից ավելի քան 735 մլն եվրո պարգեւատրում է ստացել՝ հայտնում է BBC News-ը։
Վճարման մասին նշվում է ընկերության 2018թ․ հաշվետվության մեջ։
Հայտնի է, որ ավելի վաղ այֆոնների խոշորագույն արտադրողը հայտարարել էր Լեյ Յունին, որպես երախտագիտություն, ընկերությանը ութ տարի «հավատարմության» համար բոնուս տրամադրելու մտադրության մասին։
Լեյը խոստացել է իրեն տրված գումարը նվիրաբերել բարեգործական նպատակներով, հենց որ նրանից հանվեն բոլոր հարկերը։
Նշենք, որ 2018թ․ Xiaomi ընկերությունը ճանաչվել էր աշխարհում սմարթֆոններ արտադրող խոշորագույն չորրորդ ընկերությունը՝ Samsung-ից, Apple-ից եւ Huawei-ից հետո։