News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 10-ին չհայտարարված այց է կատարել ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն:

Ինչպես NEWS.am–ին հայտնում են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից,  այցի ընթացքում Պաշտպանը շրջել է որոշ խցերով, ծանոթացել ազատազրկված անձանց պահման պայմաններին, ինչպես նաև առանձնազրույցներ ունեցել մի քանի դատապարտյալի հետ: Պաշտպանն ազատազրկված անձանց ներկայացրել է իրենց իրավունքները՝ շեշտադրելով հատկապես մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը՝ պարզաբանելով, որ ցանկացած պահի նրանք կարող են անարգել կերպով դիմել իրենց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմիններին:

Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու մեխանիզմների բարելավման վրա՝ քննարկում ունենալով և՛ ազատազրկված անձանց, և՛ քրեակատարողական վարչության ղեկավարության հետ:

Այցի ընթացքում արձանագրվել են որոշ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ Պաշտպանը պատրաստվում է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել և հանդես գալ համապատասխան առաջարկներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ