News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում Ասանժին մինչեւ 5 տարի ազատազրկում է սպառնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԱՄՆ Արդարադատության հաղորդագրությանը:

«Ասանժը մեղադրվում է համակարգչային խափանման նպատակով դավադրության մեջ… Մեղադրական դատավճռի դեպքում նրան առավելագույնը մինչեւ 5 տարի ազատազրկում է սպառնում», - ասվում է փաստաթղթում:

Հաղորդագրությունում նաեւ նշվում է, որ սովորաբար իրական ժամկետները օրենքով նախատեսված առավելագույնից քիչ են:

Բացի այդ, ԱՄՆ Արդարադատության նախարարությունը նշել է, որ Ասանժը ձերբակալվել է Միացյալ Նահանգների եւ Միացյալ Թագավորության միջեւ արտահանձնման մասին պայմանագրին համապատասխան՝ ԱՄՆ-ի ներկայացված մեղադրանքների առնչությամբ:

Ավելի աղ հայնտի էր դարձել, որ դեսպանատունը, որտեղ նա 2012 թվականից թաքնվում էր, որոշել է մերժել իրեն դիավանագիտական ապաստանի տրամադրման հարցում:

Բրիտանիայի ոստիկանությունը դրանից հետո հայտնել էր, որ Ասանժը կալանավորվել է 2012-ին դատարան չներկայանալու համար տրված կարգադրագրի համաձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ