News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղարաբաղի հարցում ամբողջ ինստիտուցիոնալ հիշողությունը կուտակված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում եւ առանց այս ձեւաչափի հարցի լուծումը դժվար է պատկերացնել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Նրա խոսքով, ԵՄ-ն կարող է իր նպաստը բերել խնդրի կարգավորմանը, բայց դրա համար պետք է ակունքից ծանոթ լինի խնդրին, իսկ դրա համար ԵՄ-ն պետք է ջանք գործադրի այդ խնդրի կոնտեքստին, տեքստին ծանոթանալու համար:

«Դա որոշակի ջանք ու ժամանակ կպահանջվի: Ես լիահույս եմ, որ մեր գործընկերները կցուցաբերեն այդ ջանքը, լիահույս եմ, որ այս հարցում կցուցաբերեն առավելագույն հավասարակշռվածություն՝ չխախտելու համար այն նուրբ բալանսը, որ ԵՄ-ն ունի տարածաշրջանում: Ես հույս ունեմ, որ ԵՄ պաշտոնյաները շատ լավ գիտակցում են, որ հավասարակշռության խախտումը կբերի տարածաշրջանում Եմ ազդեցության եւ դերի, դրա մասին ընկալումների փոփոխության»,-ասաց Եղոյանը:

Նա անդրադառնալով ԵՄ-Ադրբեջան համաձայնագրին, ուղերձ հղեց ԵՄ գործընկերներին. «Այո, թեեւ պայմանագիրը երկկողմ է, բայց այն կետերում, որոնք այն կարող է առնչվել երրորդ կողմին, իրենք պետք է ցուցաբերեն առավելագույն հավասարակշռված եւ տարածաշրջանի անվտանգության շահերը հաշվի առնող որոշումներ: Խոսքը Արցախի խնդրի կարգավորման համատեքստում Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում ենթադրվող ձեւակերպումների մասին է, որոնք կարող են ազդեցություն ունենալ խնդրի կարգավորման վրա: Դրանք պետք է առավելագույս հարմոնիզացված լինեն Մինսկի խմբի գործընթացի հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Ամենաշատ