News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 20
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Չինացի միլիարդատեր եւ Alibaba-ի համահիմնադիր Ջեք Ման պնդում է 12-ժամյա աշխատանքային օրվա եւ վեցօրյա աշխատանքային շաբաթի մասին։

Ջեք Մայի այսպես կոչված «996-ի համակարգը» թեժ քննարկվում է չինական ԶԼՄ-ներում, տեղեկացնում է BBC-ին։

Անցած շաբաթ Ման գրել էր, որ առանց նշված համակարգի Չինաստանը «հավանաբար կկորցնի կենսական ուժերն ու ազդակները»։ Նրա դիրքորոշմանն աջակել է JD.com-ի ղեկավար Ռիչարդ Լյուն։

Ման «996» համակարգով աշխատելու հնարավորությունն անվանել է «օրհնություն»։

Լյուն կարծում է, որ Չինաստանում արագ տնտեսական աճի տարիներն ավելացրել են «անբանների» թիվը։

Ավելի քան 25 տարվա ընթացքում երկրում նկատվել է տնտեսական աճ միջինը 10 տոկոսով՝ 1970-ականների վերջից մինչեւ 2000-ականների կեսը, բայց հաջորդ տարիներին այդ ցուցանիշը դանդաղել է 6 տոկոսով։

Ձեռներեցների մեկնաբանությունները հնչել են այն հաղորդագրությունների ֆոնին, թե JD.com-ը կրճատում է աշխատատեղերը։

Լյուն, որը հիմնել է JD.com ընկերությունը 1998-ին, վերջերս գրել է աշխատանքի հանդեպ իր վերաբերմունքի մասին՝ նշելով, որ զարթուցիչն այնպես էր լարում, որպեսզի այն իրեն արթնացնի ամեն երկու ժամը մեկ, որպեսզի վստահ լինի, որ կկարողանա շուրջօրյա իր հաճախորդներին առաջարկել ծառայությունների ամբողջական հավաքածու։

«JD-ն վերջին չորս-հինգ տարիներին ոչ մի բացառություն չի արել, դրա համար էլ աշխատակիցների թիվն արագ աճել է, մարդկանց թիվը, ովքեր հրամաններ են արձակել, ավելացել ու ավելացել է, իսկ աշխատողներինը՝ կրճատվել։ Դրա փոխարեն անբանների թիվը սրընթաց աճում է։ Եթե այսպես շարունակվի, JD-ն հույս չի ունենա։ Եվ ընկերությունն անխնա դուրս կնետվի շուկայից»։

1999-ին Ման դարձավ Alibaba-ի համահիմնադիրը, որը երբեմն անվանում են չինական eBay։ Ընկերության շուկայական արժեքը ներկայում կազմում է մոտ 490 մլրդ դոլար, իսկ Մայի անձնական կարողությունը՝ մոտ 40 մլրդ դոլար։ Անցած տարի նա հայտարարեց, որ շուտով կհեռանա գործադիր նախագահի պաշտոնից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել