News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 22
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Էկվադորում WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ապաստանից զրկելու որոշումից հետո ավելի քան 40 կիբեր հարձակում է արձանագրվել:

Այս մասին հաղորդել է Հարավամերիկյան երկրի Հեռահաղորդակցությունների եւ տեղեկատվական հասարակության հարցերով նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Էկվադորի վրա հարձակումներն այնքան շատ են եղել, որ ապրիլի 11-ի օրվա երկրորդ կեսին մենք կիբեր հարձակումների քանակով երկրների վարկանիշում 51-ից 31-րդ տեղն էինք տեղափոխվել», -ասել է հեռահաղորդակցությունների փոխնախարար Պատրիսիո Ռեալը:

Նրա տվյալներով՝ հաքերների հարձակումներին ենթարկվել են այդ թվում ԱԳՆ-ն, ԿԲ-ն, նախագահի աշխատակազմը, ՆԳՆ-ն, ինչպես նաեւ մի շարք այլ գերատեսչություններ եւ համալսարաններ:

Պաշտոնյան նշել է, որ շատ երկրներ Էկվադորին օգնություն են առաջարկել այդ հարձակումներին հակազդելու հարցում:

«Այս պահին օգնության մասին ոչ մի առաջարկություն չի ընդունվել, քանի որ համակարգչային պաշտպանության մակարդակը բավարար է», - հավելել են նախարարությունում:

 

 

Ասանժը 2006 թվականին հիմնադրել է WikiLeaks պորտալը, որտեղ հրապարակվում են մի շարք կառավարությունների գործունեության մասին գաղտնի տեղեկություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ի: Շվեդիայում նրան առաջադրված ոտնձգությունների մեղադրանքների պատճառով նա 2012 թվականին ապաստան էր խնդրել Լոնդոնում Էկվադորի դոեսպանությունից, որտեղ է անընդհատ գտնվել գրեթե 7 տարի:

Էկվադորը ապրիլի 11-ին հրաժարվել է հետագայում եւս ապաստան տրամադրել, եւ Ասանժը կալանավորվել է 2012 թվականի օրդերով լոնդոնյան դատարան չներկայանալու պատճառով, իսկ այնուհետեւ ԱՄՆ 2018 թվականի արտահանձնման հարցմամբ:

Ասանժը մտավախություն ունի, որ ԱՄՆ-ին արտահանձնվելու դեպքում իրեն կարող է սպառնալ մինչեւ 35 տարվա բանտարկություն կամ մահապատիժ, սակայն ԱՄՆ արդարադատության նախարարությունը վստահեցնում է, որ նրան սպառնում է 5 տարի հաքերային գործունեության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել