News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կարո Փայլանը պետք է փոխի կուսակցական պատկանելությունը: Ապրիլի 16-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի կոմիտեի նախագահ, Թուրքիայի ներկայացուցիչ Մեթին Գյունդողդուն:

Նրա խոսքով՝ Կարո Փայլանը ներկայացնում է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը «ազգայնական ուժ է եւ ֆաշիզմ է քարոզում»: «Նա սխալ ընտրություն է կատարել՝ ընդունվելով այս կուսակցության շարքերը: Նրան խորհուրդ կտամ կուսակցությունը փոխել»,- ասաց կոմիտեի ղեկավարը:

Ի պատասխան այն հարցին, թե ինչու են նախընտրական շրջանում հայկական պատմամշակությային հուշարձանների վրա վիրավորական գրառումներ հայտնվել, նա հավաստիացրեց, որ Թուրքիայում իշխանությունները հայկական մշակութային հուշարձանների պահպանման հարցում հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի բացառեն վանդալիզմի դրսեւորումները: «Թուրքիան պատմականորեն ներառում է տարբեր ժողովուրդների եւ էթնոսների, եւ ներկայիս իշխանությունները պատմամշակութային հուշարձանների պահպանության ակտիվ քաղաքականություն են վարում»,- եզրափակեց Մեթին Գյունդողդուն:

Նշենք, որ ապրիլի 16-ին Երեւանում անցկացվել է ՍԾՏՀԿ ԽՎ մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի կոմիտեի նիստը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ