News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Facebook սոցիալական ցանցը թեստավորում է լրահոսի ներկայացման հորիզոնական ձեւը, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով TechCrunch պարբերականին։ Facebook-ի նոր օպցիան առաջինը նկատել է ռեւերս ինժինիրինգի մասնագետ Ջեյն Մանչուն Վոնը։ Facebook-ը հաստատել է, որ փակ ռեժիմով թեստավորում է լրահոսի ներկայացման նոր եղանակի նախատիպը։

Վոնը տեսել է նոր օպցիան Facebook-ի չթողարկված տարբերակում Android-ի համար եւ այն ցուցադրել իր Թվիթերում։

Նոր օպցիան աշխատում է հետեւյալ կերպ. մատով երկու անգամ կտտացնելով լրահոսի վերնագրի վրա կամ կողքին՝ օգտատերը կարող է տեսնել պոստի լիաէկրան տարբերակը։ Հետո, մատով ձախ տանելով՝ կարելի է թերթել լրահոսը, որտեղ ներկայացվում են ինչպես լուրեր, այնպես էլ սթորիզ, գովազդ երկու բաժիններից էլ։

Facebook-ի ներկայացուցիչն ավելի ուշ պարբերականին ասել է, որ ընկերությունը թեստավորում է լրահոսի նավարկման նոր եղանակ։ «Այժմ մենք հրապարակային թեստավորում չենք իրականացնում»,- զրուցակցի խոսքերը մեջբերում է TechCrunch-ը։ Ընկերությունում ասել են, որ դեռ հետազոտություններ պետք է կատարվեն, մինչեւ որ նորույթը կթեստավորվի հանրային տարածքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ