News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Չերքիզովյան շուկայի նախկին տեր Թելման Իսմայիլովին կասկածում են Շվեյցարիայում 3 տնտեսական հանցագործությունների կատարման մեջ, նրա դեմ քրեական գործ է հարուցվել, հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, «ԲՆ-բանկի» մամուլի ծառայությանը եւ ՎՏԲ բանկին:

Հաղորդվում է, որ Իսմայիլովին կասկածում են Շվեյցարիայի Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ՝ պարտապանի ունեցվածքի կալանման հետ կապված խարդախություն, ի վնաս վարկատուների ակտիվների փաստացի կրճատում եւ ակտիվների դուրսբերում: Նշվում է, որ առավել ծանր հոդվածով նրան սպառնում է 3-ից մինչեւ 5 տարվա բանտարկություն:

«Կոմերսանտը» նաեւ հայտնում է, որ շվեյցարացի իրավապահներին դիմած «ԲՄ-բանկի» վարկածով՝ Շվեյցարիայում կարող էր թաքցված կամ լվացված լինել միջոցների մի մասը, որոնք Իսմայիլովի երաշխավորությամբ ստացել էին որպես փոխառություն եւ վարկատուին չէին վերադարձվել:

«Բանկին հայտնի է դարձել Ցյուրիխի դատախազության կողմից դրամական միջոցների լվացման փաստով Թելման Իսմայիլովի դեմ քրեական գործի հարուցման մասին: Ընդգծում ենք, որ ՎՏԲ-ն օրենսդրության շրջանակում հնարավոր բոլոր միջոցներով կհասնի դրամական միջոցների ամբողջական վերադարձին»,- հայտնել են ՎՏԲ-ի մամուլի ծառայությունից:

Ձեռնարկատեր Իսմայիլովը, որը մտնում է Ռուսաստանի ամենահարուստ բիզնեսմենների վարկանիշի մեջ, 2009 թվականին բախվել էր իրավապահ մարմինների ծավալուն պահանջներին, որ ներկայացվել էին նրա գլխավոր ակտիվի՝ մայրաքաղաքում խոշորագույն մանրածախ առեւտրի կենտրոն Չերքիզովյան շուկայի գործունեությանը: Շուկան փակվել էր այն բանից հետո, երբ սանիտարական վերահսկողության մարմիններն այնտեղ բազմաթիվ խախտումներ էին հայտնաբերել:

Ներկայումս Թելման Իսմայիլովը եւ նրա եղբայր Վագիֆը միջազգային հետախուզման մեջ են: Ռուսաստանում նրանց առաջադրվել է սպանության եւ զենքի ապօրինի շրջանառության մեղադրանք, դատարանը նրանց հեռակա կալանավորել է: Քննությունը Թելման Իսմայիլովին է համարում 2 ձեռներեցների սպանության կազմակերպողը, հանցագործության կատարողը՝ Մեհման Քերիմովը, դատապարտվել է 13 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ամենաշատ